Solaron-ը սկսել է արևային վահանակների արտադրությունը հունիսի 29-ին, 2016թ․՝ դառնալով Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող ընկերությունը։
Solaron բրենդը Profpanel ընկերության արտադրանքների համար գրանցված ապրանքանիշ է։
Մեր արևային կայանների տարեկան արտադրական հզորությունը 60 ՄՎտ է։
Իր գործունեության 8 տարիների ընթացքում Solaron-ն իրականացրել է ավելի քան 2000 նախագիծ Հայաստանում և արտերկրում։
Solaron-ի մոտեցումների հիմքում նորարարությունն է, և մենք ակտիվորեն ինտեգրում ենք նորագույն տեխնոլոգիաները և լուծումները մեր նախագծերում։
Solaron-ի ծառայությունները հասանելի են Հայաստանի բոլոր մարզերում։