Ի՞նչ ենք հասկացվում, երբ ասում ենք, որ արևային կայանն ունի W կՎտ նոմինալ հզորություն։
Սա նշանակում է, որ վահանակների գումարային հզորությունը W է, այսինքն՝ եթե ընդունենք, որ կայանը կազմված է N քանակի վահանակներից w հզորությամբ, ապա կստացվի W=N∙w։ Սակայն ինչպե՞ս է որոշվում w հզորությամբ մեկ վահանակի հզորությունը, այսինքն՝ դրա տեխնիկական բնութագրում նշված հզորությունը։ Բոլոր վահանակների վրա նշվում է տեստավորման արդյունքում ստացված հզորությունը՝ ստանդարտ STC (standart test conditions) պայմաններում (ընկնող ճառագայթների 1000Վտ/մ² հզորության, 25°С պայմաններում), այսինքն՝

Միջին տարեկան ինսոլացիան I (kWh/m²), դա էներգիայի քանակն է (օրինակ, կիլովատ ժամով՝ կՎտժ), որը ընկնում է տվյալ տեղանքում երկրի մակերևույթի մեկ քառակուսի մետրի վրա։ Այն սովորաբար որոշվում է տարիների մոնիթորինգի արդյունքում և ազատ կերպով հասանելի է տարբեր աղյուսակների միջոցով, օրինակ, ԱՄՆ-ի NASA տիեզերական գործակալության տվյալները։
E(kWh)=I(kWh/m² )×S(m²)×η(%) (4)
որտեղ I-ը կիլովատ ժամով արտահայտված ինսոլացիայի մեծությունն է մեկ քառակուսի մետրի վրա, S-ը՝ բոլոր վահանակների գումարային մակերեսն է քառակուսի մետրով։ Այստեղ տեղադրնելով (3) բանաձևը՝ կստանանք կայանի միջին տարեկան արտադրողականությունը․
E(kWh)=I(kWh/m² )×S×η=I(kWh/m² )×W(kW)/1(kW/m²) (5)
Այն թվային արժեքով կլինի՝
E(kWh)=[I]×[W] (6)
Ինչպես տեսնում ենք, կայանի միջին տարեկան արտադրողականությունը որոշվում է տեղակայած հզորությամբ և տվյալ տեղանքոի ինսոլացիայով։
Իհարկե, արդդրողականությամբ ավելի բարձր վահանակները կզբաղեցնեն ավելի փոքր մակերես, սակայն, եթե ենթադրենք, որ կայանի հզորությունն արդեն հայտնի է, ապա դա կնշանակի, որ բոլոր վահանակների գումարային մակերեսի և դրանց արդյունավետության արտադրյալը հայտնի է։ Հենց այդ մեծությունից էլ կախված է համակարգի արտադրողականությունը։ Կարելի է ընտրել արտադրողականությամբ ավելի բարձր վահանակներ, որոնք զբաղեցնում են ավելի քիչ տարածք կամ ավելի քիչ արտադրողականությամբ վահանակներ (ավելի էժան), եթե զբաղեցնող տարածքի սահմանափակումներ չկան։ Դրանից արդյունքը չի փոխվի:
Այսպիսով, 1 կՎտ հզորությամբ արևային կայանն ունի միջին տարեկան էներգիայի արտադրողականություն հավասար համապատասխան վայրում ինսոլացիայի թվային արժեքին (կՎտժ-ով՝ մեկ քառակուսի մետրի վրա)՝ արտահայտված կիլովատ-ժամով (կՎտժ):
Հեղինակ՝ Վ. Շարաֆյան