Արևային համակարգերի հաջող ներդրումն ապահովող հիմնական գործոնները ճշգրիտ հաշվարկները և նախագծի պատշաճ նախապատրաստումներն են: Բարձր որակավորում ունեցող մասնագետների մեր թիմը պատրաստ է լիարժեք աջակցություն ցուցաբերել արևային կայանի նախագծի մշակման գործում: Մենք միշտ հաշվի ենք առնում ձեր յուրահատուկ կարիքները և պահանջները: Արդյունքում ընտրում ենք առավել շահավետ լուծումներ:
Հիմնվելով կուտակված փորձի վրա՝ մենք տրամադրում ենք բարձր մակարդակի աջակցություն արևային կայանների տեղադրման և շահագործման ողջ ընթացքում: Մեր թիմն ապահովում է յուրաքանչյուր փուլի որակյալ ավարտ սեղմ ժամկետներում։
Անհրաժեշտության դեպքում մեր ինժեներները պատրաստ են այցելել տեղադրման վայր: Նրանց նպատակն է ապահովել բոլոր սարքավորումների և բաղադրիչների ճիշտ տեղադրումը: Այս մոտեցումը երաշխավորում է համակարգի անխափան աշխատանքը և մեր հաճախորդների գոհունակությունը վերջնական արդյունքից:
Solaron-ն իր արտադրած վահանակների համար, որոնք ունեն 25 և ավելի տարիների կյանք, առաջարկում է երկարաժամկետ երաշխիք: Այս ժամանակահատվածում մենք լիովին պատրաստ ենք ցանկացած վահանակ փոխարինել նորով, եթե դրա ցուցանիշները ընդունված ստանդարտներից ցածր լինեն։
Հաճախորդին գոհունակ թողնելու մեր առաքելությունը չի ավարտվում վաճառքով: Մենք միշտ պատրաստ ենք աջակցել մեր հաճախորդներին՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն և անվճար մասնագիտական խորհրդատվություն Solaron-ի պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ: Ուղարկե՛ք մեզ ձեր հարցումները, և մենք սիրով կտրամադրենք անվճար խորհրդատվություն՝ արևային կայանների մասին ձեզ հետաքրքրող թեմայի վերաբերյալ:
Մենք անցկացնում ենք վերապատրաստման դասընթացներ ինչպես մեր գործընկերների, այնպես էլ պոտենցիալ հաճախորդների համար: Մեր նպատակն է մասնակիցներին ներկայացնել վերականգնվող էներգիայի վերջին թրենդները, ինչպես նաև նոր ապրանքներն ու լուծումները: Դասընթացը տեսական նյութերից բացի ներառում է նաև գործնական վարժություններ: Այս տեղեկատվական վերապատրաստումներն անցկացնում են ոլորտի փորձառու մասնագետները:
Մոնիտորինգի մեր առաջադեմ համակարգը, որը մատակարարում են հայտնի ընկերություններ, ապահովում է հաճախորդների արևային էներգիայի կայանների շուրջօրյա մոնիտորինգ: Սա թույլ է տալիս արագ բացահայտել և շտկել ցանկացած խնդիր:
Ավելին, մենք մեր հաճախորդներին տրամադրում ենք ինտուիտիվ վեբ և բջջային հավելված, որը թույլ է տալիս նրանց ինքնուրույն վերահսկել համակարգը:
Խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները, և մենք շուտով կապ կհաստատենք Ձեզ հետ։