Toyota ընկերությունն ավարտում է մեքենաների տանիքին արևային վահանակների տեղադրման լաբորատոր փորձարկումները: Հզոր արևային վահանակները, որոնք պետք է տեղադրվեն մեքենայի տանիքին, կարտադրեն այնքան մեծ էներգիա, որ մեքենան կշարժվի կիլոմետրեր՝ առանց լիցքավորման: Սա կլինի էլեկտրական Toyota մեքենաների հաջողության գաղտնիքը:

Նախաձեռնության նախնական տարբերակը մշակվել է Sharp ընկերության և Ճապոնական ազգային փորձարարական կազմակերպության (NEDO) հետ համատեղ: Առաջին կազմակերպությունը պատասխանատու է արևային վահանակների ստեղծման, իսկ երկրորդը՝ մարտկոցների համար: Եթե նախկինում մարտկոցները կարելի էր լիցքավորել միայն կայաններում, և այն հնարավորություն էր տալիս անցնել միայն 6 կմ ճանապարհ, ապա հիմա, 34% կոնվերսիայի հետ մեկտեղ դուք կարող եք լիցքավորել մարտկոցը հենց վարման ընթացքում:

Sharp արևային վահանակները Prius PHV-ի համար ընդամենը 0.03 մմ հաստություն ունեն: Այնուամենայնիվ նրանք արտադրում են մինչև 860վ էներգիա, այսպիսով կարող եք վարել էլեկտրական մեքենան և միևնույն ժամանակ լիցքավորել մարտկոցը:

Մեքենան միջինում կարող է անցնել 44.5կմ կամ 56.3՝ եթե արևը պայծառ շողա ողջ օրվա ընթացքում: Թվերը կարող են այդքան էլ գայթակղիչ չթվալ, բայց եթե պատրաստվում եք կարճ ճանապարհ անցնել, ապա այս տարբերակը իդեալական է: Հետագայում այս մեքենաները հնարավոր կլինի վարել առանց վառելիքի ծախսի:

Toyota-ն դեռ լռում է արևային վահանակներով Prius հիբրիդի վաճառքի ամսաթվի մասին, չնայած լուրեր են շրջանառվում, որ հավանաբար դա կլինի 2022 թվականին: Ճապոնացիները չեն ուզում հետաձգել այս մեքենայի ստեղծման ու շահագործման ամսաթիվը, որովհետև մրցակիցներից շատերը, օրինակ Hyundai կամ նորաստեղծ Lightyear ընկերությունները նույնպես մտադրություն ունեն նման մեքենա ստեղծելու:

աղբյուրը՝ այստեղ