Ճապոնական «Kumamoto-Energy Co Ltd» ընկերությունը,  որը հանդիսանում է Մումամոտոյից էլեկտրաէներգիա արտադրողը և մատակարարողը, հայտարարել է   իր ծրագրերի՝ մասնավորապես  այն մասին, որ օգտագործելու է արևային էներգիան  գաղտնարժույթի արտադրության համար: Այդ նպատակով արդեն ստեղծվել է «OZ Mining» դուստր ընկերությունը, որը գրանցվել է  դեռ 2017 թվականի նոյեմբերին:

Ընկերության ներկայացուցիչները նշում են, որ OZ Mining-ի գործունեությունը նպատակաուղղված է ավելցուկային արտադրված էներգիայի՝ որպես թվային արժույթների արդյունահանման ռեսուրսի օգտագործմանը: Նշենք, որ «Kumamoto-Energy Co Ltd» ընկերությունն ունի ուղիղ կապ պրեֆեկտուրայի՝ արևային էլեկտրակայանների կառավարման խոշորագույն ընկերության` «Take Energy Corporation Co Ltd» հետ։ Kumamoto-Energy Co Ltd-ի որոշումն ընկերությունը կտրամադրի մի շարք նոր հնարավորություններ, ինչպես նաև թույլ կտա բնական ռեսուրսների օգտագործումը՝ առանց վնաս հասցնելու շրջակա միջավայրին: OZ Mining-ը գնում է էլեկտրաէներգիա ¥10-19 մեկ կՎտժ արժեքով` կախված մատակարարման տարվանից, տարեկան ժամկետներից։ Այն ստեղծում է ֆերմերային տնտեսություններ թվային արժույթն արտահանելու այն շրջաններում, որտեղ առկա է մատչելի էներգիա, որը կախված է հաճախորդների կարիքներից:

Ըստ մասնագետների կանխատեսումների, այն ժամանակ, երբ կրիպտոարդյունաբերությունը կհասնի իր հարստացման գագաթնակետին, երկրագնդի բնական ռեսուրսների մեծ մասը կլինի սպառման եզրին: Եթե հանքարդյունաբերությունը դադարեցվի, դա կարող է առաջացնել էկոլոգիական աղետ, քանի որ շատ էլեկտրաէներգիայի մատակարարներ կաշխատեն միայն հանքարդյունաբերության համար: Kumamoto-Energy Co Ltd-ի հայտարարությունը հույս է ներշնչում, որ կանխատեսումները կարող են փոխվել: Այո, վերականգնվող էներգիայի աղբյուրները թանկ են և ծաղսատար և դեռեւս բավարար չեն ուսումնասիրվել: Չնայած դրան, մարդկությունը պետք է ձգտի էներգիա արտադրել արևի լույսի, քամու, ջրի և այլ վերականգնվող աղբյուրների օգնությամբ: Հետևաբար, մենք կարող ենք ապահով ասել, որ ճապոնական ընկերությունը գնում է ճիշտ ուղղությամբ:

Աղբյուրը՝ այստեղ։