SOLARON.am

Տան Համար

Գլխավոր » Տան համար

Արևային Կայաններ Ձեր Տան Համար

Solaron-ը՝  Հայաստանում արևային վահանակներ արտադրող առաջին ընկերությունը, հպարտ է, որ արևը հասցնում է յուրաքանչյուր տուն ու կառույց։ Մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուրն ունի իր անհատական պահանջները, և անում ենք ամեն ինչ՝  Ձեզ կանաչ ու կայուն ապագայով ապահովելու համար։ Մեր նորագույն տեխնոլոգիաները և անհատականացված լուծումները հնարավորություն են տալիս սեփականատերերին դրական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա՝ միաժամանակ ունենալով էլ էներգիայի ծախսերի զգալի խնայողություն: Հայաստանի բոլոր մարզերում վստահում են մեզ և տեղադրում  Solaron արևային կայանները՝ ստանալով վերականգնվող արևային էներգիայի բոլոր առավելությունները:

Որպես սեփականատեր, դուք կարող եք ամբողջովին վստահել Solaron-ի անհատականացված մոտեցումներին։ Մենք  Ձեզ կներկայացնենք գործընթացի յուրաքանյուր փուլը՝ դարձնելով այն պարզ ու հասկանալի:

for-home

Տան Համար Արևային Կայան Ունենալու Առավելությունները

Վերականգնվող և Մաքուր Էլեկտրաէներգիա

Արևի լույսը էլեկտրականության վերածելով՝ արևային կայանները  հանդիսանում են մաքուր էներգիայի աղբյուր, որն ապահովում է զրոյական արտանետում և նվազեցնում է հանածո վառելիքից կախվածությունը: Բացի այդ, արևային կայանների օգտագործումը օգնում է պայքարել կլիմայի փոփոխության դեմ և խթանում է շրջակա միջավայրի կայունությունը՝ նվազեցնելով էլ էներգիայի ավանդական օգտագործման արդյունքում առաջացած ածխածնի արտանետումները։

Էլ էներգիայի ծախսերի խնայողություն

Արևային վահանակները թույլ են տալիս սեփականատերերին արտադրել իրենց էլեկտրաէներգիան՝ նվազեցնելով կախվածությունն ավանդական էլեկտրացանցերից և զրոյացնել հոսանքի ամսական ծախսը: Արտադրելով ձեր սեփական էլեկտրաէներգիան՝ Դուք կարող եք ապահովագրել  Ձեզ հոսանքի սակագների թանկացումից և հասնել ծախսերի երկարաժամկետ խնայողության:

Վերադարձվող ներդրում

Արևային կայանի տեղադրումը ներդրում է, որը ժամանակի ընթացքում վերադառնում է: Դուք ոչ միայն խնայում եք հոսանքի ծախսը, այլև կուտակում եք հավելյալ արտադրված էլ էներգիա: Դուք կարող եք վաճառել էլ էներգիայի ավելցուկը ցանցին՝ ապահովելով ձեր ներդրման ամբողջական վերադարձ:

Էներգետիկ անկախություն

Արևային կայանը Ձեզ հնարավորություն է տալիս դառնալ ավելի ինքնուրույն, երբ խոսքը վերաբերում է էլեկտրականությանը: Սեփական էլ էներգիան թույլ է տալիս անկախանալ է էներգիայի այլ աղբյուրներից և դրա հնարավոր բացակայությունից:

Այլ կիրառումներ

Արևային էներգիան կարող է օգտագործվել տարբեր նպատակներով: Այն կարող է օգտագործվել ջուր տաքացնելու, արտաքին լուսավորության, էլեկտրական մեքենաների լիցքավորման և այլ նպատակների համար։

Ծախսարդյունավետություն

Արևային կայանները երկարակյաց են՝ առանց շարժվող մասերի։ Դրանք պահանջում են նվազագույն սպասարկում, ինչը նրանց դարձնում է հուսալի և ծախսարդյունավետ: Արևային կայանների համար տրվում է 25+ տարվա երաշխիք:

Ֆինանսավորում

Հասանելի են պետական աջակցության հատուկ վարկեր՝ էներգաարդյունավետ ներդրումների համար։ Այս վարկերը սուբսիդավորվում են պետության կողմից, իսկ փաստացի տոկոսադրույքը տարբերվում է՝ կախված սեփականության գտնվելու վայրից։ 

Տրամադրվող տոկոսադրույքները՝

  • Սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերի համար
    գործում է տարեկան 0% փաստացի տոկոսադրույք.

  • Սահմանամերձ բնակավայր չհանդիսացող գյուղական բնակավայրերի համար գործում է 3% տոկոսադրույք.

  • Սահմանամերձ բնակավայր չհանդիսացող քաղաքային բնակավայրերի համար գործում է 4% տոկոսադրույք.

  • Երևան քաղաքում գործում է 6% փաստացի տոկոսադրույք։

Ինչպես է Աշխատում Արևային Կայանը

1

Արևային ֆոտովոլտային վահանակները կլանում են արևի լույսը՝ հնարավորություն տալով վահանակների ներսում գտնվող  սիլիցիումի բջիջներին այն վերածել էլ էներգիայի՝ ուղիղ հոսանքի (DC) տեսքով:

2

Արևային վահանակների կողմից գեներացված էլեկտրականությունը փոխակերպչի շնորհիվ վերածվում է այլընտրանքային հոսանքի (AC)։ Այս գործընթացը հնարավորություն է տալիս սեփականատերերին արդյունավետ օգտագործել էլ էներգիան:

3

Արտադրված էլեկտրաէներգիայի ավելցուկը կարող է կամ պահվել մարտկոցում՝ հետագա օգտագործման համար, կամ ուղարկվել էլեկտրացանց՝ ապահովելով արդյունավետ օգտագործում և նվազագույն կորուստներ:

4

Եթե արևային կայանի կողմից արտադրվող էլեկտրաէներգիան բավարար չէ հոսանքի կարիքները հոգալու համար, Դուք հնարավորություն ունեք լրացուցիչ էլեկտրաէներգիա վերցնել ցանցից՝ Ձեր պահանջները բավարարելու համար:

Ի՞նչ Հաշվի Առնել՝ Արևային Կայան Տեղադրելուց Առաջ

Արևային կայանի տեղադրումը կարևոր որոշում է, որն իր հետ բերում է մի շարք առավելություններ։ Սակայն, մինչ տեղադրումը, պետք է հաշվի առնել մի քանի կարևոր հանգամանք՝ ճիշտ ընտրություն կատարելու համար։

Ահա, մի քանի կարևոր գործոն, որոնք պետք է հաշվի առնել արևային կայան տեղադրելուց առաջ

Արևային վահանակներն ուղիղ ճառագայթների կարիք ունեն՝ անհրաժեշտ քանակի էլեկտրականություն հաղորդելու համար։ Մոտակա կառույցների ստվերները, ծառերը կամ այլ գործոնները կարող են ազդել արևային կայանի արդյունավետության վրա։ Խորհրդակցեք մեր մասնագետների հետ ՝ հասկանալու համար, թե Ձեր տեղադիրքում որ հատվածն է արևշատ։

Կարևոր է տանիքի վիճակը, ուղղությունը և չափը։ Արևային կայանը հիմնականում տեղադրվում է տանիքին և շատ կարևոր է հասկանալ՝ արդյոք տանիքն ունի ամուր կառուցվածք և կարող է տանել կայանի ծանրությունը։ Ավելին, տանիքի շեղությունն ու ուղղությունը պետք է համապատասխան լինեն՝ արևային կայանի առավելագույն արտադրողականությունն ապահովելու համար։ Դեպի հարավ նայող և ստվերային հատված չունեցող տանիքներն ամենահամապատասխանն են։

Գնահատեք ձեր ընթացիկ էներգիայի սպառումը, հասկացեք էլ էներգիայի միջին ամսական օգտագործումը: Այս վերլուծությունը կօգնի որոշել ձեր էներգիայի պահանջները բավարարելու համար անհրաժեշտ արևային վահանակների հզորությունը և քանակը: Հաշվի առեք նաև հոսանքի օգտագործման հնարավոր փոփոխությունները՝ էլեկտրական մեքենաների գնումը կամ էներգիա խնայող սարքերի ավելացումը, որպեսզի համոզվեք, որ ձեր արևային կայանը կարող է բավարարել ապագա կարիքները:

Հասկացեք արևային կայանների պահպանման պահանջները և երաշխիքները: Թեև արևային մարտկոցները սովորաբար սպասարկում չեն պահանջում, դրանք կարող են մաքրման և ստուգման կարիք ունենալ։

Խորհրդակցեք Solaron-ի փորձագետների հետ։ Նրանք կտանք  Ձեր սեփականության ճիշտ գնահատականը, կպատասխանեն  Ձեր բոլոր հարցերին և կուղեկցեն  Ձեզ տեղադրման ամբողջ ընթացքում։

Ինչպես Ձեռք Բերել Արևային Կայան

Կապ հաստատեք Solaron-ի հետ

Զանգահարեք, այցելեք գրասենյակ, լրացրեք գրանցման հայտը, ուղարկեք էլ հաղորդագություն կամ նամակ՝ սոցիալական ցանցերում։

Անվճար խորհրդատվություն

Ստացեք անվճար խորհրդատվություն մեր մասնագետներից։

Այց Solaron-ի մասնագետներից

Պլանավորեք Solaron-ի մասնագետների այցը՝ չափման տեղադիրքի և դիզայնի համար։

Ստորագրեք պայմանագիրը

Ստորագրեք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ արևային կայանի տեղադրման համար։

Կատարեք վճարում

Վստահ եղեք, որ բոլոր անհրաժեշտ վճարումները ժամանակին կատարված են։

Արևային կայանի տեղադրում

Solaron-ի մասնագետները կկորդինացնեն կայանի տեղադրումը՝ նախապես հաստատված դիզայնով և ձեզ հարմար օրը։

Արևային Կայանի Մոնիտորինգ

Վերահսկելով սեփական արևային համակարգը, Դուք կարող եք համոզվել, որ այն աշխատում է իր առավելագույն արտադրողականությամբ, հայտնաբերել աննշան խնդիրները և ժամանակին կայացնել որոշումներ՝ էներգիայի արտադրությունն օպտիմալացնելու համար։

Արևային Մոնիտորինգի Վերահսկումն Ունի Հետևյալ Առավելությունները՝

Իրական ժամանակում կայանի մոնիտորինգ

Հետևեք սեփական արևային համակարգի աշխատանքին իրական ժամանակում: Կիրառեք գործիքներ, որոնք ցույց են տալիս մանրամասն տվյալներ էներգիայի արտադրության մասին, համեմատեք դրանք ակնկալվող կամ ցանկալի արդյունքի հետ:

Հեռավար մոնիտորիգ

Օգտվեք հեռավար մոնիտորինգի հնարավորությունից: Մեր մոնիտորինգի համակարգը թույլ է տալիս տեսնել տվյալները և համակարգի կատարողականությունը ցանկացած վայրից՝ օգտագործելով բջջային հավելվածներ կամ վեբ պորտալներ: Այս հեռահար հասանելիությունը ձեզ հնարավորություն է տալիս հեշտությամբ վերահսկել ձեր արևային կայանի աշխատանքը և տեղեկացված լինել նույնիսկ այն ժամանակ, երբ դուք տնից բացակայում եք:

Մանրամասն հաշվետվություն

Օգտագործեք ձեր մոնիտորինգի համակարգի կողմից տրամադրված հաշվետվության հնարավորությունը: Դուք կարող եք պարբերաբար վերանայել և վերլուծել էլ էներգիայի արտադրության, համակարգի արդյունավետության և ընդհանուր կատարողականի վերաբերյալ մանրամասն հաշվետվությունները: Այս հաշվետվությունները կարող են արժեքավոր պատկերացում տալ համակարգի երկարաժամկետ աշխատանքի վերաբերյալ՝ օգնելով ձեզ բացահայտել ցուցանիշների կամ արդյունավետության աստիճանական անկումը:

Մասնագիտական աջակցություն

Դիտարկեք մասնագետների հետ պարբերաբար խորհրդակցելու հնարավորությունը՝ մասնագիտական վերլուծություն և խորհուրդ ստանալու համար։ Նրանք կարող են մեկնաբանել հաշվետվությունները և առաջարկել համակարգի օպտիմալացում՝ ընդհանուր արդյունավետությունը բարելավելու համար։

for-home

Նախագծեր Տների Համար

Պատրա՞ստ եք սկսել

Կապ հաստատեք Solaron-ի թիմի հետ և ունեցեք ձեր սեփական արևային կայանը

Պատրա՞ստ եք տեսնել՝ որքան կարող եք խնայել Solaron-ի հետ

Օգտագործեք Solaron-ի հաշվիչը

Հաճախ Տրվող Հարցեր

Ֆոտովոլտային կայաններում էլեկտրաէներգիայի արտադրությունը կախված է լուսավորության աստիճանից: Գիշերը, նույնիսկ արևի լույսի բացակայության դեպքում, տարբեր լույսի աղբյուրներից ինչպիսիք են՝ փողոցային լույսերը կամ լուսինը, կարող է արտադրվել էլեկտրաէներգիա, սակայն արդյունքը շատ չնչին է: Մառախուղի ժամանակ էլեկտրաէներգիա նույնպես արտադրվում է, բայց կրկին աննշան քանակի:

Արևային վահանակների աղտոտվածության դեպքում կարելի է մաքրել՝ թորած ջրով և փափուկ միկրոֆիբրե կտորով: Արևից շիկացած, տաք վահանակները մաքրել խորհուրդ չի տրվում: Իսկ ձյան շերտից վահանակները մաքրել պարտադիր չէ, քանզի կարճ ժամանակում դրանք կրկին պատվելու են ձյունով: Որպես կանոն՝ վահանակները մաքրելու անհրաժեշտություն առաջանում է առավելագույնը տարին մեկ անգամ:

1կՎտ ֆոտովոլտային կայանը, միջինում զբաղեցնում է 5-7մ քառակուսի: Մեծ կայանների դեպքում ֆոտովոլտային վահանակների շարքերի միջև նախատեսվում է նաև որոշակի հեռավորություն, որը ևս պետք է հաշվի առնել տարածք ընտրելիս:

Աշխատանքը կախված է ծավալից, ժամկետը մոտավորապես 10-15 օր

Իրականում, արևային կայանները բացարձակապես անվտանգ են, սակայն վերջ ի վերջո դրանք էլեկտրական են և խափանումներից առաջացող խնդիրներից խուսափելու համար, խորհուրդ է տրվում կայանը լիովին անջատել:

Ոչ, չի պահանջում, միակ գործընթացը սովորական հաշվիչի փոփոխումն է, որն ուղղակի փոխարինվում է երկկողմանի հաշվիչով:

ՍՏԱՆԱԼ ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՅԱՆԻ ՉԱՓԱԳՐՈՒՄ

Խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները, և մենք շուտով կապ կհաստատենք Ձեզ հետ։

Անվճար խորհրդատվություն և կայանի չափագրում

ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ