Աշխատանքի պայմաններ՝ Մշտական
Կատեգորիա՝ Մարքեթինգ/Գովազգ/ PR
Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք
Գտնվելու վայրը՝ Երևան
__________________________
SolarOn-ը փնտրում է փորձառու մարքեթինգ մենեջերի, ով պատասխանատու կլինի կազմակերպության մարքեթինգային գործունեության կազմակերպման, զարգացման համար։

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
– Ուսումնասիրել և վերլուծել առկա և պոտենցիալ սպառողների պահանջարկը
– Ուսումնասիրել մրցակիցների մարքեթինգային քաղաքականությունը, նրանց ուժեղ և թույլ կողմերը
– Բացահայտել առավել արդյունավետ իրացման շուկաները և հեռանկարային զարգացման ուղիները
– Կատարել ընկերության արտադրանքի վաճառքի մոնիտորինգ, բացահայտել վաճառքի ծավալների փոփոխությունները, դրանց առաջացման պատճառները
– Բացահայտել ընկերության դիրքը և մասնաբաժինը շուկայում
– Կատարել շուկայի սեգմենտավորում և նպատակային շուկայի ընտրություն
– Մասնակցել մարքեթինգային քաղաքականության մշակմանն ու գների որոշմանը
– Մասնակցել իրացման շուկայի պահանջարկի ուսումնասիրության
– Մասնակցել գովազդի և ապրանքներիի դիզայնի մշակման հետ կապված քննարկումներին
– Առաջարկել և իրականացնել վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումներ
– Ուսումնասիրել ընկերության մարքեթինգին վերաբերվող ուժեղ և թույլ կողմերը և առաջարկներ ներկայացնել
– Համագործակցել վաճառակետերի հետ
– Հաղորդակցվել սպառողների հետ
– Կատարել այլ հետազոտություններ և ուսումնասիրություններ
– Տիրապետել թվային մարքեթինգի հմտություններին, մասնավորապես՝ ապահովել կազմակերպության կայքի առաջխաղացումը որոնողական համակարգ(եր)ում • ավելացնել մշտական հետևորդների քանաը սոցիալական մեդիայում • առաջարկել թվային գովազդի այլ արդյունավետ միջոցներ, որոնց շնորհիվ մինիմալ բյուդջեով կարելի է մաքսիմալ արդյունք ստանալ • կատարել վերլուծություններ և ներկայացնել հաշվետվություն կիրառված գործիքների արդյունավետության վերաբերյալ։
– Վարել ընկերության մարքեթինգային, հաղորդակցությունների և հասարակայնության հետ կապերի ընդհանուր ռազմավարությունը
– Ղեկավարել մարքեթինգային, հաղորդակցությունների և հասարակայնության հետ կապերի տարեկան պլանավորման գործընթացը, ներառյալ նոր գաղափարների և նորարարական մոտեցումների ներդրումը
– Կառավարել մարքեթինգային ծրագրերի ֆինանսական բյուջեն և վերահսկում ռեսուրսների տեղաբաշխման գործընթացը, ինչպես նաև նախապատրաստում է ֆինանսական հաշվետվություներ
– Իրականացնել մարքեթինգային հետազոտություններ և կազմակերպել վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումներ
– Մշակել և ներդնել Ընկերության պրոդուկտների առաջխաղացման ծրագրեր
– Վաճառքի բաժնի հետ համատեղ մասնակցել վաճառքների պլանավորման աշխատանքներին
– Կազմակերպել Ընկերության ակումբի սեմինարների կազմակերպչական հարցերը
– Մշակել վաճառքի բաժնի համար յուրահատուկ բոնուսային ծրագրեր կոնկրետ մարքեթինգային ակցիաների ուղղվածությամբ
– Իրականացնել վաճառքների վիճակագրական վերլուծություններ
– Իրականացնել ընկերության կայքի կառավարումը, ինչպես նաև, սոցիալական ցանցերում ընկերության էջերի վարումը, թարմացումը՝ նպաստելով դրանց առաջխաղացմանը
– Մշակել ընկերության ապրանքատեսականու մերչնդայզինգի պլաններ
– Վարել բանակցություններ գովազդակիրների և գովազդ արտադրող ընկերությունների հետ, կազմակերպել գովազդային արշավներ, այդ թվում՝ պատրաստել շաբաթական, ամսական հաշվետվություններ՝ գովազդային արշավների վերաբերյալ
– Մասնակցել գների ձևավորման և գնային քաղաքականության մշակման աշխատանքներին
– Վերլուծել վաճառքի օրինաչափությունները, ինչպես նաև կատարել կանխատեսումներ ապագայում սպասվող միտումների զարգացման վերաբերյալ
– Զբաղվել նոր բրենդերի և նոր բիզնես ուղղությունների զարգացման, վաճառքների խթանման ու կազմակերպման հարցերով
– Մշակել թվային մարքեթինգի ռազմավարությունը, որը կբերի շոշափելի արդյունքների
– Պլանավորել գովազդային արշավներ ինտերնետում
– Իրականացնել մրցակիցների մոնիթորինգ։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
– Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ բիզնեսի կառավարման ոլորտում
– Համապատասխան ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ
– Հաղորդակցության գերազանց հմտություններ
– Նորարար և կրեատիվ մտածողություն
– Վերլուծական մտածողություն
– Նախագծերի կառավարման ունակություն
– Թիմում աշխատելու հմտություններ
– Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման
– Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
– WordPress, Web, SEO, SMM, Google AdWords, Google Analytics, Yandex Metrika իմացություն
– Microsoft Office (Word, Excel, PowerPoint) փաթեթի իմացություն
– Adobe Photoshop/Illustrator/Corel Draw/Indesign, Camtasia ծրագրերի իմացություն
– AdRiver կամ AdFox համակարգերի իմացությունը կդիտվի որպես առավելություն
– Հաղորդակցման գերազանց հմտություններ։

– Աշխատանքային օրեր՝ շաբաթը 5 օր:
– Աշխատանքային ժամեր՝ 09:00 – 18:00:

Համապատասխան թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել info@solaron.am էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Մարքեթինգ Մենեջեր»: Կազմակերպությունը շնորհակալ է բոլոր հետաքրքրված անձանց։ Այնուամենայնիվ, հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:
__________________________
ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՍԿԻԶԲ` 20/01/2019
ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ` 10/02/2019