SolarOn-ը դրական է գնահատում ՀՀ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության նախագիծը։ Այդ մասին այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողներին հայտնեց SolarOn արևային վահանակներ արտադրող ընկերության կոմերցիոն տնօրեն Էմմա Ալլախվերդյանը / Emma Allakhverdyan / «500 կվտ-ը փոքր և միջին բիզնեսի ծախսերը և սպառումը բավարարելու համար բավականին լուրջ թիվ է, դա հնարավորություն կտա իրենց ծախսերը մեծ չափով կրճատել», – նշեց Ալլախվերդյանը։

Հիշեցնենք, որը, ըստ գործող օրենքի, ցանկացած անհատ կամ ընկերություն իր կարիքների համար առանց հարկերի և լիցենզիայի կարող է ունենալ մինչև 150 կՎտ հզորությամբ սեփական արևային կայան: Առաջարկվող փոփոխություններով՝ այդ հզորությունը կհասցվի 500 կվտ-ի:

Դեկտեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» ? տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով: Բանախոսներն էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչ Դանիել Ստեփանյանը Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ Հայկ Շեկյանը, «Էկովիլ» արևային տեխնոլոգիաների ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Օխանյանը, SolarOn արևային վահանակներ արտադրող ընկերության կոմերցիոն տնօրեն Էմմա Ալլախվերդյանը։