Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում հունիսի 4-ին մեկնարկեց «Եվրամիության կայուն էներգետիկայի շաբաթը»: Եվրոպական միության նախաձեռնությամբ մի շարք երկրներում, ինչպես և Հայաստանում անցկացվում են կայուն էներգետիկայի օրեր՝ ուղղված էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի վերաբերյալ լայնամասշտաբ իրազեկմանը: Եվրոպական միությունը հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» (EU4ASEP) ծրագրի ներքո իրականացնում է մի շարք միջոցոռումներ ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ Ապարան և Արթիկ քաղաքներում: Այդ միջոցառումների նպատակն է՝ բարձրացնել հանրային իրազեկման մակարդակն ու կայուն էներգետիկայի ոլորտում ունեցած հաջողված փորձը կիրառել նաև այլ համայնքներում։ «Եվրամիության կայուն էներգետիկայի օրերին» ակտիվ մասնակցություն ունեցավ նաև SolarOn-ը՝ ներկայացնելով այցելուներին իր տեսականին։