Երևանի Քանաքեռ համայնքում ավարտվեցին 5 կՎտ հզորությամբ արևային էլեկտրական կայանի տեղադրման աշխատանքները: Այն կարտադրի տարեկան մոտ 8250 կՎտ*ժամ հոսանք՝ խնայելով ամսական միջինում 30.000 դրամ և նվազեցնելով մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերը 0.36 տոննայով: