Բոլոր ներդրողները, որոնք կառուցում են արևային կայաններ` ինչպես արդյունաբերական, այնպես էլ ներքին օգտագործման համար, կստանան պետական սուբսիդավորում` դրանց տեղադրման  ծախսերի 30%-ի չափով: 2018թ․ հունվարի 1-ց բոլոր նրանց, ովքեր որոշել են տեղադրել արևային վահանակներ, Շվեդիայի բյուջեից կփոխհատուցվի 30% ծախսերի չափով՝ անկախ նրանից, թե դա մասնավոր անհատներ են կամ բիզնես շահառուներ: Այդ միջոցները կգործեն մինչև 2020 թ.։ Այս ծրագրի իրականացման նպատակով պետական բյուջեից կհատկացվի մինչեւ € 90 մլն:

Դեռևս 2015 թ. հունվարից Շվեդիայում գործում էին արևային էներգիայի ոլորտում ներդրողներին աջակցելու համար նախատեսված միջոցներ: Հին կանոնների համաձայն՝ կառավարությունը 30% ծախսերի չափով փոխհատուցում էր միայն այն բիզնեսին, որը տեղադրում էր արևային վահանակներ: Պետական աջակցությունը մասնավոր անձանց համար կազմում էր 20%:

«Շատ մարդիկ ցանկանում են վերականգնել վերականգնվող էներգիայի աղբյուրները 100%-ով, և մենք ուզում ենք օգնել նրանց: Այն կլինի ավելի շահավետ, իսկ արևային վահանակներ տեղադրելու անցումը դեպի «կանաչ էներգիայի» կլինի առավել հեշտ», – որոշումը մեկնաբանեց ֆինանսների նախարարի տեղակալ Պեր Բուլունդը:

Ըստ կանխատեսումների՝ 2035 թ. Շվեդիայում էներգիայի արտադրության արևային մարտկոցների տեսակարար կշիռը կարող է լինել 16%:

Աղբյուր՝ այստեղ։