Աբստրակտ

 Վերջերս  տպագրված՝ «Ապացույցի բեռը. 100% վերականգնվող էլեկտրաէներգիայի համակարգերի իրակգործման համապարփակ վերանայում»  հոդվածը պնդում է, որ 100% վերականգնվող էլեկտրաէներգիայի համակարգերի շատ ուսումնասիրություններ չեն ցուցադրում դրա բավարար տեխնիկական իրագործելիությունը՝ ըստ հոդվածի հեղինակների չափանիշների (այսուհետ՝ հեղինակներ): Այստեղ մենք վերլուծում ենք հեղինակների մեթոդաբանությունը և գտնում ենք, որ այն խնդրահարույց է: Հեղինակների կողմից ընտրված տեխնիկատնտեսական չափորոշիչները կարևոր են, բայց նաև հեշտությամբ ազդում են ցածր տնտեսական ծախսերի վրա, մինչդեռ չեն ազդում վերանայված ուսումնասիրությունների հիմնական եզրահանգումների վրա և, անշուշտ, չեն ազդում դրանց տեխնիկական իրագործելիության վրա: Մանրակրկիտ վերանայումը ցույց է տալիս, որ բոլոր խնդիրները արդեն քննարկվել են ինժեներական և մոդելավորման գրականության մեջ: Միջուկային էներգիան, որը հեղինակները դրականորեն են գնահատել  այլ տեղերում, կանգնած է այլ՝ բուն իրագործման խնդիրների առջև, ինչպիսիք են ուրանի պաշարների սահմանափակությունը և միջինից երկարաժամկետ հեռանկարում չբացահայտված տեխնոլոգիաների վրա հենվելը: Վերականգնվող էներգետիկայի վրա հիմնված էներգիայի համակարգերը, մյուս կողմից, ոչ միայն իրագործելի են, այլ նաև տնտեսապես կենսունակ և ամեն տարի էժանանում են:

1. Ներածություն

Գոյություն ունի լայն գիտական կոնսենսուս, որ առաջիկա տասնամյակների ընթացքում պետք է արագորեն նվազեցնել մարդածին ջերմոցային գազերի արտանետումները`աղետալի գլոբալ տաքացումից խուսափելու համար [1]: Այս նպատակին հասնելու համար շատ գիտական ուսումնասիրություններ ([2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61] քննարկված են այս հոդվածում) ուսումնասիրել են հանածո վառելիքի էներգիայի աղբյուրները  վերականգնվող էներգիայի հետ փոխարինելու հնարավորությունը: Քանի որ քամու և արևի էներգիան գերակայում են վերականգնվող էներգիայի ընդլայնվող ներուժի մեջ [3],  վերականգնվող էներգիայի մեծ մասնաբաժիններով ուսումնասիրությունների հիմնական ուղղությունը  այդ էներգիայի աղբյուրների փոփոխականությունը ժամանակի և տարածության մեջ հավասարակշռելու կարիքն է էներգիայի ծառայությունների պահանջարկի նկատմամբ :

Շարունակութհունը կարդացեք հետևյալ հղմամբ:

Աղբյուրը՝ այստեղ: