25 կՎտ դրվածքային հզորությամբ 78 բազմաբյուրեղ վահանակներից (72 բջիջ, 315 Վտ) կազմված արևային էլեկտրակայանը շահագործման հանձնվեց Վայոց ձորի մարզի Արենի համայնքում։ Կայանի արտադրողականությունը տարեկան կկազմի 40․500 կՎտ*ժամ , որի արդյունքում տարեկան կխնայվի 1․822․500 ֏։ Այն տարեկան կնվազեցնի ջերմոցային գազերի արտանետումը մթնոլորտ 18 տոննայով: Արդյունքում կխնայվի 113 ծառ
։