3.85 դրվածքային հզորությամբ 14 միաբյուրեղ 275 վատանոց վահանակներից կազմված արևային էլեկտրակայանը տեղադրվեց Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքում։ Կայանի արտադրողականությունը տարեկան կկազմի 6.237 կՎտ*ժամ, որի արդյունքում տարեկան կխնայվի 280.665 ֏։ Այն տարեկան կնվազեցնի ջերմոցային գազերի արտանետումը մթնոլորտ 3 տոննայով: Արդյունքում կխնայվի 17 ծառ։