10․8 կՎտ դրվածքային հզորությամբ 32 բազմաբյուրեղ վահանակներից (72 բջիջ, 315 Վտ) կազմված արևային էլեկտրակայանը շահագործման հանձնվեց Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի «Անտիկյան» կրթահամալիրում։ Կայանի արտադրողականությունը տարեկան կկազմի 17․496 կՎտ*ժամ ?, որի արդյունքում տարեկան կխնայվի 787․320 ֏։ Այն տարեկան կնվազեցնի ջերմոցային գազերի արտանետումը մթնոլորտ 8 տոննայով: Արդյունքում կխնայվի 49 ծառ ?։