5․04 կՎտ դրվածքային հզորությամբ 16 բազմաբյուրեղ վահանակներից կազմված արևային էլեկտրակայանը շահագործման հանձնվեց Լոռու մարզի Փամբակ համայնքում։ Կայանի արտադրողականությունը տարեկան կկազմի 8․165 կՎտ*ժամ , որի արդյունքում տարեկան կխնայվի 367․416 ֏։ Այն տարեկան կնվազեցնի ջերմոցային գազերի արտանետումը մթնոլորտ 4 տոննայով: Արդյունքում կխնայվի 23 ծառ
։