10.08 կՎտ դրվածքային հզորությամբ 32 բազմաբյուրեղ վահանակներից (72 բջիջ, 315 Վտ) կազմված արևային էլեկտրակայանը շահագործման հանձնվեց Կոտայքի մարզի Պտղնի գյուղում։ Կայանի արտադրողականությունը տարեկան կկազմի 16․330 կՎտ*ժամ?, որի արդյունքում տարեկան կխնայվի 734․832 ֏։ Այն տարեկան կնվազեցնի ջերմոցային գազերի արտանետումը մթնոլորտ 7 տոննայով: Արդյունքում կխնայվի 45 ծառ ?։