61․71 կՎտ դրվածքային հզորությամբ 187 միաբյուրեղ վահանակներից (72 բջիջ, 330 Վտ) կազմված արևային էլեկտրակայանը շահագործման հանձնվեց Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գործող «Արցախ» հյուրանոցում։ Կայանի արտադրողականությունը տարեկան կկազմի 99․970 կՎտ*ժամ?, որի արդյունքում տարեկան կխնայվի 4․498․659 ֏։ Այն տարեկան կնվազեցնի ջերմոցային գազերի արտանետումը մթնոլորտ 45 տոննայով: Արդյունքում կխնայվի 278 ծառ ?։