3.1 կՎտ դրվածքային հզորությամբ 12 բազմաբյուրեղ վահանակներից կազմված արևային էլեկտրակայանը շահագործման հանձնվեց Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում։ Կայանի արտադրողականությունը տարեկան կկազմի 5․022 կՎտ*ժամ , որի արդյունքում տարեկան կխնայվի 225․990 ֏։ Այն տարեկան կնվազեցնի ջերմոցային գազերի արտանետումը մթնոլորտ 2 տոննայով: Արդյունքում կխնայվի 14 ծառ: