10 կՎտ դրվածքային հզորությամբ 32 բազմաբյուրեղ վահանակներից կազմված արևային էլեկտրակայանը շահագործման հանձնվեց Արմավիրի մարզի Հացիկ համայնքում։ Կայանի արտադրողականությունը տարեկան կկազմի 16․200 կՎտ*ժամ , որի արդյունքում տարեկան կխնայվի 729․000 ֏։ Այն տարեկան կնվազեցնի ջերմոցային գազերի արտանետումը մթնոլորտ 7 տոննայով: