20 կՎտ դրվածքային հզորությամբ 72 միաբյուրեղ վահանակներից կազմված արևային էլեկտրակայանը շահագործման հանձնվեց Արարատի մարզի Աբովյան համայնքում։ Կայանի արտադրողականությունը տարեկան կկազմի 32․400 կՎտ*ժամ, որի արդյունքում տարեկան կխնայվի 1․458․000 ֏։ Այն տարեկան կնվազեցնի ջերմոցային գազերի արտանետումը մթնոլորտ 15 տոննայով: Արդյունքում կխնայվի 90 ծառ
: