5.1 կՎտ դրվածքային հզորությամբ միաբյուրեղ վահանակներից բաղկացած միկրոինվերտերային արևային էլեկտրակայան Կոտայքի մարզի Նոր Հաճնում։ Արդյունքում կայանի արտադրողականությունը տարեկան կկազմի 9120 կՎտ*ժամ, իսկ արտանետվող գազերի քանակը կկրճատվի 4 տոննայով: Արևային էլեկտրակայանը գտնվում է ծովի մակարդակից 1342 մ բարձրության վրա: