Համահիմնադիր
Արթուր Ալավերդյանը ինժեներ—ֆիզիկոս է, ղեկավար, ձեռներեց, բարերար և բարձր տեխնոլոգիաների ներդրող։ Ունենալով Ազգային Հետազոտական Միջուկային Համալսարանի աստիճան, MBA աստիճան՝ Ռազմավարական Կառավարման ոլորտում, աստիճաններ Ֆրանսիայի Պոլիտեխնիկական Դպրոցում և Ռոտերդամի համալսարանում, պրն․ Ալավերդյանն աշխարհի տարբեր կետերում ավելի քան 2 տասնամյակ վարում է հաջողված բիզնեսներ
Կյանքի մեծ մասն անցկացնելով արտերկրում, Արթուր Ալավերդյանը Հայաստան է վերադարձել 2000-ականներին՝ երկրի զարգացմանը խթանելու վճռականությամբ: Այդ ժամանակից ի վեր, նա ներդրումներ է իրականացնում վերականգնվող էներգիայի տարբեր ոլորտներում «Հիմա ինդուստրիալ 4-րդ հեղափոխության իսկական ժամանակն է և դրա հիմնական շարժիչ ուժն արևային էներգիան է»։ Այս հավատով, Արթուր Ալավերդյանը հիմնադրել է SolarOn-ը՝ Հայաստանում արևային վահանակներ արտադրող առաջին ընկերությունը։
Արթուր Ալավերդյանը նաև հանդիսանում է ՊրոֆՀոլոդ ընկերության սեփականատերն ու նախագահը, որը զբաղվում է PIR Premier հրակայուն և PUR Classic փրփուրե միջուկներով մեկուսացված պանելների արտադրությամբ:
ՊրոֆՀոլոդ ընկերությունը EURASEC շուկայի տվյալ սեգմենտի ամենամեծ արտադրողն ու առաջատարն է։
Պրն․ Ալավերդյանը նաև FAST (Foundation for Armenian Science and Technology) Հայաստանի Գիտության և Տեխնոլոգիաների Հիմնադրամի համահիմնադիրն է՝ խորհրդի անդամը, «Արար» հիմնադրամի խորհրդի անդամներից և «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնության համահեղինակը։ Իր մասնագիտական կյանքի ընթացքում, նա որպես հիմնադիր, տնօրենների խորհրդի անդամ և նախագահ ներդրումներն է ունեցել այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են’ PU Europe, NAPPAN, ԱՅԲ կրթական հիմնադրամը և շատ այլ ընկերություններ։ Պրն․ Ալավերդյանի այժմյան հետաքրքրություններն են՝ այլընտրանքային էներգիան, ներդրումները և նորարարությունները։
Համահիմնադիր, Տեխնիկական Գծով Տնօրեն
Վահե Շարաֆյանը Solaron-ի համահիմնադիրն է և Տեխնիկական Գծով Տնօրենը (CTO): Տվյալ ոլորտի նորարարության, կայունության և տեխնոլոգիական առաջընթացի խթանման գործում պրն. Շարաֆյանն ունեցել է շատ մեծ ազդեցություն;
Վահե Շարաֆյանի ուղին դեպի վերականգնվող էներգիա սկսվել է նրա ակադեմիական աշխատանքով։ Ավարտել է ԵՊՀ Ֆիզիկայի Ֆակուլտետը՝ ստանալով Տեսական և Մաթեմատիկական Ֆիզիկայի մասնագետի որակավորում: Այնուհետև սովորել է հեղինակավոր Ազգային Հետազոտական Միջուկային Համալսարանի ասպիրանտուրայում՝ ստանալով աստիճան բարձր էներգիայի Ֆիզիկայի և Տեխնոլոգիայի Արագացուցիչների ոլորտում:
Երկար ժամանակ աշխատել է Մոսկվայի Լեբեդևի անվան Ֆիզիկայի Ինստիտուտում և Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտում (այժմ՝ Ալիխանյանի Լաբորատորիա)։ Ունի մի շարք հոդվածներ բարձր հոսանքի լիցքավորված մասնիկների ճառագայթների տեսության և արագացուցիչների ֆիզիկայի բնագավառում, որոնք տպագրվել են ԽՍՀՄ, Ռուսաստանի և արտասահմանյան գիտական ամսագրերում։
Մինչ Solaron-ի հիմնադրումը Վահե Շարաֆյանը զբաղեցնում էր Պրոֆհոլոդ ընկերության Տեխնիկական Տնօրենի պաշտոնը։ Ընկերությունն ունի համաշխարհային ճանաչում սենդվիչ պանելների արտադրության ոլորտում և օգտագործում է այնպիսի բարձրորակ նյութեր, ինչպիսիք են պոլիուրեթանային փրփուրը և պոլիիզոցիանուրատը:
Պրոֆհոլոդ—ում իր աշխատանքի տարիներին պրն․ Շարաֆյանն օգտագործել է իր գիտելիքները տեսական ֆիզիկայի ոլորտում, ինչը նպաստել է սենդվիչ վահանակների ամրության բնութագրերի հաշվարկների օպտիմալացմանը, ինչպես նաև կազմել է տեխնիկական լուծումների և սենդվիչ վահանակների օգտագործմամբ շինարարական միավորների ընդարձակ կատալոգ: Պրն․ Շարաֆյանը նաև հիմնել է արտադրական լաբորատորիա՝ պանելների ֆիզիկական բնութագրերը որոշելու համար։
Որպես Solaron ընկերության Տեխնիկական Գծով Տնօրեն՝ Վահե Շարաֆյանն ամեն կերպ ձգտում է առաջադեմ տեխնոլոգիաներ ներդնել արևային վահանակների արտադրության մեջ։ Նա միտում ունի հարստացնել ընկերության արտադրանքի ցանկը և հետազոտություններ է անցկացնում շինարարական կառույցներում արևային վահանակների ինտեգրման վերաբերյալ: Նրա՝ տարիներ տևած հետազոտություններ ի ու փորձերի արդյունքում SolarOn-ը հարստացրել է իր ապրանքատեսականին՝ նոր ու ժամանակակից լուծումներով։
Գործադիր Տնօրեն
Վրեժ Մանվելյանը 2012 թվականից հանդիսանում է արևային վահանակներ արտադրող հայկական առաջատար ընկերության՝ Solaron-ի Գործադիր Տնօրենը: Մինչ այդ, շինարարական և ֆինանսական տարբեր ոլորտներում զբաղեցրել է գլխավոր տնօրենի պաշտոնը: Նրա ղեկավարությամբ Solaron-ը հետևողականորեն գերազանցել է շրջակա միջավայրի վրա ազդեցության թիրախները՝ էական ներդրում ունենալով Հայաստանի կայուն ապագայի զարգացման գործում:
Վրեժ Մանվելյանի ռազմավարական տեսլականը և գործառնական փորձը առանցքային դեր են խաղացել Solaron-ի աճի գործում։ Նրա պաշտոնավարման ընթացքում ընկերությունը ոչ միայն ընդլայնել է իր գործունեությունը և արտադրանքի հասանելիությունը աշխարհագրորեն, այլև հարստացրել է իր արտադրանքի պորտֆոլիոն` ներառելով ինչպես ստանդարտացված, այնպես էլ հարմարեցված անհատական առաջարկներ: