Շատ հաճախ գովազդային գրականության մեջ և համացանցում հանդիպում ենք կՎտ/ժ չափման միավորին: Ի՞նչ է նշանակում այդ միավորը: Յուրաքանչյուրս, ուշադիր նայելով էլեկտրաէներգիայի համար ներկայացված հաշվին, կնկատենք, որ այնտեղ նշված է կՎտ*ժ, այլ ոչ կՎտ/ժ:
Եկե’ք հասկանանք:

Էներգիայի (կամ աշխատանքի) չափման միավորը հանդիսանում է Ջոուլը (կամ կարճ Ջ).

1Ջ=1Նյուտոն*1մետր

Հենց օգտագործված էներգիայի համար է մեզ ներկայացվում էլէկտրականության հաշիվ: Էլեկտրական սարքավորումների հզորությունը բնութագրում է միավորի ժամանակում կատարած աշխատանքը, կամ, այլ կերպ ասած, որքան էներգիա է սպառվում միավորի ժամանակում:

1 Վտ=1Ջ/1վրկ

Ինչպես տեսնում եք, էներգիան կարելի է բնորոշվել որպես 1Ջ = 1 Վտ *1 վայրկյան: Այսինքն ծախսվող էներգիան բնորոշվում է էլեկտրական սարքավորման հզորությամբ և դրա աշխատժամանակով: Սակայն, քանի որ «Վտ*վրկ»-ը շատ փոքր մեծություն է, ավելի հեշտ է էլեկտրաէներգիայի սպառումը հաշվարկել ոչ թե Վտ*վրկ, այլ կՎտ*ժամ, և այդ միավորը անվանել կՎտժ (կՎտժ)

1կՎտԺ=1000Վտ⋅3600վրկ=3600000Ջ

Այսպիսով 1կՎտ/ժ ի «միավորը» որեւէ իմաստ չունի, և ամեն դեպքում այն ոչ մի կերպ չի կարող նկարագրել էներգիայի ծախսերը, այդ մեծությունը ավելի շուտ բնութագրում է միավորի ժամանակում սարքի հզորության փոփոխությունը (եթե այն իհարկե կարող է փոխվել):

Եթե համեմատելու լինենք ավելի հասկանալի մեծությունների հետ, ինչպիսիք են երկարությունը և արագությունը, ապա կՎտ*Ժ և կՎտ/ժ տարբերությունը նույնն է, ինչ երկարության և արագացման հարաբերակցությունը:

Հեղինակ՝ Վ. Շարաֆյան