Կալիֆորնիան դարձել է ԱՄՆ առաջին նահանգը, որտեղ բոլոր նորակառույց տների համար պարտադիր է դարձել արևային էներգիան կուտակող վահանակներով համալրված լինելը: Համապատասխան որոշումը կայացրել են նահանգային իշխանությունները: Կալիֆորնիայի Կառուցապատման չափորոշիչների հանձնաժողովի ընդունած որոշումն օրենք կդառնա 2020թ.-ից: Հանձնաժողովի անդամներն ընդգծել են, որ որոշումը «պատմական» է ու պետք է շրջակա միջավայրի պահպանության, էներգիայի բնական աղբյուրներին անցում կատարելու հարցում փարոս հանդիսանա մյուս նահանգների համար: Միևնույն ժամանակ, որոշման ընդդիմախոսները նշել են, որ մեկ ընտանիքի համար նախատեսված տունն արևային պանելներով համալրելու համար հարկավոր է հավելյալ 20.000 դոլար վճարել, ինչը ոչ բոլոր ընտանիքները կարող են իրենց թույլ տալ:

Աղբյուրը՝ այստեղ: