Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի շինարարական նորմերի և կանոնների հանձնաժողովը վերջնականապես հաստատել է փոփոխությունների ներառում, որով պարտավորվում է բոլոր 3 և ավել հարկ ունեցող նորակառույց բնակելի տները հագեցնել արևային վահանակներով։

Այս փոփոխությունները հեղինակվել և ներգրավվել են Կալիֆորնիայի էներգետիկայի հանձնաժողովի կողմից 2018 թվականի մայիսին։ Առաջարկվել է շտկել ՚՚Էներգաարդյունավետության մասով շինարարական չափանիշների N24 կետը։ Այժմ կատարված փոփոխությունները վերջնականապես հաստատված են։ Իսկ դա նշանակում է, որ Կալիֆորնիայում, Ամերիկյան մայրցամաքում առաջին անգամ, 2020 թվականի հունվարի 1-ից բոլոր նորակառույց բազմաբնակարանային բնակելի տները պետք է ունենան արևային վահանակների այնպիսի քանակություն, որը բավարար կլինի տարվա ընթացքում այդ տան ամբողջ էլեկտրաէներգիայի սպառման համար։

Միաժամանակ փոփոխությունները խթանում են նոր բնակելի տներում նաև այլ էներգաարդյունավետ որոշումների ներմուծումը՝ ջերմային պոմպերի և էներգիայի խնայման համակարգերի տեղադրում, բայց այդ պահանջները պարտադիր չեն, ինչպես արևային վահանակների դեպքում։

Պետք է նշել, որ փոփոխությունների ընդունմանը նախորդել է ակտիվ վերլուծական աշխատանք։ Նահանգի իշխանությունները փորձում էին պարզել, թե ինչ հետևանքներ կունենան փոփոխությունները նոր տների բնակիչների համար։ Փոփոխությունների քննարկումներին մասնակցել են բոլոր շահագրգռված կողմերը՝ տները ղեկավարող ընկերությունները, կոմունալ ծառայությունները, արևային վահանակներ արտադրողները և, իհարկե, շինարարական ընկերությունները։ Արդյունքում,որոշումը կայացվեց։

Վերլուծությունը ցույց տվեց, որ առաջարկվող միջոցները կլինեն տնտեսապես հիմնավորված մի քանի կլիմայական գոտի ունեցող Կալիֆորնիա նահանգի ամբողջ տարածքում։ Միջին հաշվով, նոր տների բնակիչները կտնտեսեն ամսական 40 դոլլար կամ մոտ 500 դոլլար տարեկան հաշվարկով։ Դրա հետ մեկտեղ կավելանան բնակարանների վարձակալման կամ սեփականության վճարները նույն 40 դոլլարով ամսական, փոխարենը 80 դոլլարով կնվազեն էլեկտրաէներգիայի սպառման կոմունալ ծախսերը։

Ինչպես նշեց Կալիֆորնիայի շինարարական արդյունաբերության Ասոցիացիայի տեխնիկական տնօրեն Ռոբերտ Ռեյմերը (Robert Raymer), շինարարները բնավ հիացած չէին  նորարարություններով և հույս ունեին, որ դրանց ընդունումը կհետաձգվի 3-4 տարով, սակայն ընդունում են փոփոխությունները և կբարելավեն իրենց բիզնես գործընթացները նոր կանոններին հարմարվելու համար։

Փոխարենը արևային վահանակներ արտադրողները ունեն ուրախալի առիթ։ Այսօր Կալիֆորնիայում տեղադրվում է շուրջ 150 000 արևային վահանակներ նոր և արդեն գոյություն ունեցող բնակելի տներում։ Ընդ որում, դրանցից միայն 15.000-ն են պատկանում նորակառույց շենքերին։ Բայց արդեն 2020 թվականից սկսած Կալիֆորնիայի արևային էներգիայի շուկան կցուցադրի էքսպոնենտալ աճ։

աղբյուրը՝ այստեղ