Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալությունը (IRENA) հրապարակել է նոր տվյալներ, ըստ որի՝ մասնավորապես, աշխարհում վերականգնվող էներգետիկայի ոլորտում 2017թ․ գրանցվել է 10.3 մլն աշխատատեղ, որից 3․4 մլն՝ արևային էներգետիկայի ոլորտում։ Ընդ որում, արձանագրվել է մոտավորապես 5,3% աճ 2016թ․ հանդեպ և միջինը՝ 1.5% աճ 2012-2017թթ․ ընթացքում։ Հետաքրքիր է նշել, որ աշխարհում նոր աշխատատեղերի գրանցված ընդհանուր թվի 43%-ը բաժին է ընկել Չինաստանին։ Ընդ որում, արևային էներգետիկայի ոլորտում առկա 3,4 մլն աշխատատեղերից 2․2 մլն նույնպես բաժին է ընկնում Չինաստանին։ Երկրորդ տեղը զբաղեցնում է Ճապոնիան, որտեղ գործում է  0․28 մլն աշխատատեղ, երրորդը՝ Միացյալ Նահանգները՝ 0,22 մլն, չորրորդը՝ Հնդկաստանը՝ 0․18 մլն, Բանգլադեշը՝ 0,13 մլն, Մալազիան՝ 0․5 մլն, Գերմանիան՝ 0,5 մլն․և այլն։

Աղբյուրը՝ այստեղ։