Հայաստան-Իրան   դիվանագիտական հարաբերությունների 25 ամյակի շրջանակներում ս․թ․ նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ հայ-իրականական համատեղ գործարար համաժողովը, որի ընթացքում կայացան մի շարք հանդիպումներ, այդ թվում նաև՝ իրանական պատվիրակության և SolarOn ընկերության ներկայացուցիչների միջև։

Մասնավորապես, Իրանի Էներգիայի արտահանման արդյունաբերական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Համիդռեզա Սալեհիի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց զարգացնելու փոխշահավետ համագործակցությունն արևային էներգիայի առաջխաղացման գործում, հատկապես՝ դեպի Իրան արևային էլեկտրակայանների և վահանակների արտահանման հնարավորությունների իրականացման ուղղությամբ։