IHS Markit խորհրդատվական ընկերությունը հրապարակել է «PV Demand Market Tracker» արևային էներգետիկայի շուկայի հերթական հետազոտությունը։
 
Նախատեսվում է, որ հաջորդ տարի շահագործման կհանձնվի 108 գՎտ արևային էլեկտրակայան: Այս ցուցանիշը զարմանալիորեն համընկնում է PV-tech-ից ստացված 2018 թվականին արևային մոդուլների մատակարարման ծավալների կանխատեսմանը: Ինչ վերաբերում է ընթացիկ տարուն, ապա դրա միջակայքը գտնվում է 95-105 գՎտ-ի սահմաններում:
 
Ըստ էության, 2018թ-ի զարգացումը մեծապես կախված կլինի Չինաստանից, որտեղ տեղադրվելու են նոր արևային էլեկտրակայանների գրեթե կեսը, կարծում են IHS Markit- ի վերլուծաբանները:
Աղբյուր՝ այստեղ։