Hyundai-ն հրապարակել է Sonata հիբրիդի մի տարբերակ, որն իր տանիքում ունի արևային վահանակներ ՝ մեքենան վարելիս մարտկոցը լիցքավորելու համար:
Կորեական ավտոարտադրողը վստահեցնում է, որ ավտոմեքենայի տանիքի արևային վահանակը մոտ 60% էներգիա կարող է արտադրել, եթե այն օգտագործվի 6 ժամ:
Վահանակները կարտադրեն բավականաչափ էներգիա տարվա մեջ 1,300կմ տեղաշարժվելու համար:
Hyundai-ն պլանավորում է նաև, որպես հավելյալ տարբերակ, արևային պանելներ առաջարկել մյուս մոդնելների հետ ևս:
Օգտակարությունը
Հիբրիդների վրա արևային վահանակների տեղադրումը կարող են խթանել վառելիքի արդյունավետությունը և ցածրացնել ածխաթթու գազի արտանետումները:
Ընկերությունը հավելեց նաև, որ միջին չափի մարդատար ավտոմեքենան կունենա մոդիֆիկացված շարժիչի կառավարման համակարգով, որպեսզի էներգիայի օգտագործումը հնարավորինս արդյունավետ լինի:
Գրելով Digital Trends լրատվական կայքում՝ Ստեֆան Էդելշտեյնը նշում է. «Սոնատայի նման հիբրիդները մարտկոցների ավելի փոքր տուփեր ունեն, քան բոլոր էլեկտրական մեքենաները, ուստի արևային տանիքը կարող է ավելի մեծ տարբերություն առաջացնել լիցքավորման մեջ»:
«Արևային պանելները ավելացնում են ծախս ու կշիռ մեքենաներին, և պարզ չէ, թե որքան արդյունավետ կարող են դրանք լինել իրական կյանքում»:
Hyundai-ն աշխատում է երկրորդ սերնդի արևային տանիքի վրա, որը կիսաթափանցիկ կլինի, որպեսզի օգնի լուսավորել մեքենայի սրահը:
Արևային տանիքով հագեցած Սոնատան վաճառքի կհանվի Հյուսիսային Ամերիկայում և Կորեայում: Hyundai ընկերությունը նշել է, որ իրենք մտադրություն չունեն վաճառել այն այլ շուկաներում:
Hyundai ընկերությունը արևային տանիքով հագեցած հիբրիդային մարդատար մեքենայի համար որևէ գին դեռ չի սահմանել:
Մեծ Բրիտանիայում քիչ արտանետում ունեցող տրանսպորտային միջոցների, այդ թվում հիբրիդների վաճառքը առաջին անգամ ընկել համեմատ նախորդ երկու տարիներին: Այս մասին վկայում են Մարդատար արդյունաբերողների և առևտրականների հասարակական (SMMT) ընկերության տվյալները, որոնք հրապարակվել են անցյալ ամիս:
SMMT-ը, որպես վաճառքի անկման գործոններ, նշում է քաղաքական խառնաշփոթն ու նման հիբրիդների համար սուբսիդիաների վաղաժամ հեռացումը:
Hyundai-ն առաջին արևային պանելներով մեքենա արտադրող ընկերությունը չէ: Արևային վահանակներով մեքենաների տարբերակներ են նաև Toyota Prius-ն ու շքեղ Karma Revero-ն:
Բացի այդ, հոլանդական Start-up Lightyear-ը աշխատում է էլեկտրական մեքենայի վրա, որն իր տանիքում օգտագործում է արևային վահանակներ՝ մեքենայի մարտկոցները լիցքավորելու համար:
«Lightyear One» մակնիշի ավտոմեքենան կարժենա մոտ 149,000 եվրո (137,000 £), երբ այն վաճառքի հանվի 2021 թվականին:
Աղբյուրը՝ այստեղ