SOLARON.am

Հիբրիդային կայաններն առավել առաջադեմ են և իրենց մեջ ներառում են ցանցին միացված և ցանցից անջատ արևային կայանների լավագույնը կողմերը: Նման արևային կայանները կարող են գործել որպես Ցանցային/ցանցին միացված (On-grid) համակարգ, ցանցին մատակարարելով հավելյալ արտադրված էլեկտրաէներգիան:
    Ֆոտովոլտային կայաններում էլեկտրաէներգիայի արտադրությունը կախված է լուսավորության աստիճանից, ուստի գիշերը, նույնիսկ արևի լույսի բացակայության դեպքում, տարբեր լույսի աղբյուրներից ինչպիսիք են՝ փողոցային լույսերը կամ լուսինը, կարող է արտադրվել էլեկտրաէներգիա, սակայն արդյունքը շատ չնչին է:
    Մառախուղի ժամանակ էլեկտրաէներգիա նույնպես արտադրվում է, բայց կրկին աննշան քանակի:
    Իսկ արևոտ եղանակին կուտակված ավելցուկ էլ. էներգիան կարող է պահվել նաև մարտկոցներում ինչպես հետագայում օգտագործելու, այնպես էլ որպես պահուստ հոսանքի անջատումների դեպքում:
    Կուտակված հավելյալ էլեկտրաէներգիան օգտագործվում է հոսանքի անջատումների ժամանակ, հատկապես գիշերը, քանի որ արևային կայանը ցերեկային ժամերին էներգիա է արտադրում՝ առօրյա սպառման համար։
    Այս բազմաֆունկցիոնալ հիբրիդային արևային համակարգը ձեռնտու է տարբեր միջավայրերում ` բնակելի, արդյունաբերական, գյուղատնտեսական և կոմերցիոն տարածքներում։

Հիբրիդային կայանների հիմնական բաղադրիչներն են՝

ԻՆՉՊԵՍ Է ԱՇԽԱՏՈՒՄ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԱՐԵՎԱԿԱՆ ԿԱՅԱՆԸ

Հիբրիդային արևային կայանի հիմնական տարրերն են`

ա. Հիբրիդային արևային վահանակներ

Հիբրիդաին արևային կայանի վահանակներից յուրաքանչյուրը կիսահաղորդչային բջիջների հավաքածու է, որոնք շարված են մետաղական կարծր հիմքի վրա: Արևային վահանակների վերին մասը ծածկված է հատկապես ամուր և թափանցիկ ապակիով, իսկ էլեկտրական հոսանքը փոխանցվում է հաղորդիչ շերտերով։
    Շատ դեպքերում արևային վահանակների ծայրերը պաշտպանված են ալյումինե շրջանակով, սակայն կան նաև վահանակներ, որոնք արտադրվում են առանց պաշտպանիչ շրջանակի, հաղորդելով վահանակին նաև էսթետիկ տեսք:
    Խոշոր հիբրիդային արևային կայաններում՝ արևային վահանակները կարող են բաժանվել նաև խմբերի, որոնք միացված են երեք եղանակներից մեկով`   

  1. Հաջորդական,
  2. Զուգահեռ,
  3. Խառը

բ. Հիբրիդային փոխակերպիչ

Ցանկացած արևային կայանի երկրորդ ամենակարևոր տարրը՝ փոխակերպիչ սարքն է, որը նաև կոչվում է ` ինվերտոր:
    Արևային կայանում դրա առկայությունն անհրաժեշտ է, քանի որ վահանակները արտադրում են հաստատուն հոսանք, մինչդեռ էլեկտրական ցանցերն օգտագործում են փոփոխական: Սա հենց այն անհամապատասխանությունն է, որը շտկվում է ինվերտորի օգնությամբ:
    Ուստի հիբրիդային փոխակերպիչը վերածում է արևային վահանակների կողմից արտադրված հաստատուն հոսանքը ` փոփոխական հոսանքի և մենք կարողանում ենք օգտագործել այս արտադրված և <<փոխակերպված>> հոսանքը ամենօրյա կենցաղային հարցերում:
    Անկախ այն փաստից, թե ինչ արևային համակարգով կաշխատի Ձեր արևային կայանը՝ ցանցին միացված, ցանցից անջատ կամ հիբրիդային` փոխակերպիչ ընտրելիս հաշվի են առնվում հետևյալ կարևոր տվյալները՝

  1. Կայանի ծավալը
  2. Կայանի մուտքային լարումը
  3. Առանց գերբեռնման սպառումը
  4. Առավելագույն և նվազագույն հզորությունը

գ. Հիբրիդային կայանի լիցքավորվող մարտկոցներ

Ձեր տան, առանձնատան կամ բիզնեսի համար նախատեսված ցանկացած արևային կայան, որը նախատեսված է շուրջօրյա աշխատանքի համար, իր մեջ ընդգրկում է վերալիցքավորվող մարտկոցներ։
Արևոտ եղանակին ` գեներացված ավելցուկ հոսանքը փոխակերպչի միջոցով վերածվելով փոփոխական հոսանքի` կուտակվում է տվյալ արևային մարտկոցների մեջ:
Իսկ արևային մարտկոցների բացակայության դեպքում` արտադրված ավելցուկային էլեկտրաէներգիան ուղարկվում էլեկտրական ցանց, պակասորդի դեպքում ցանցից այն հետ վերցնելու ակնկալիքով:

դ. Օժանդակ պարագաներ

    Հիբրիդային արևային կայանի հիմնական տարրերը մեկ ամբողջության մեջ միավորելու համար անհրաժեշտ են նաև օժանդակ պարագաներ, որոնցից են՝

1. AC/DC  ապահովիչները,
2. Կցորդիչները
3. AC/DC  մալուխները,
4. Ամրակցման համակարգերը

Հիբրիդային արևային կայանի հաշվարկ

SOLARON–ն իր հաճախորդների համար ստեղծել է Հայաստանում նմանը չունեցող արևային կայանի հաշվիչ, որից կարելի է օգտվել հենց այս կայքում, սեղմելով՝ դեղին «Հաշվիչ» կոճակը, կամ այս հղումը

Կայանի հզորության վիրտուալ հաշվիչն ամբողջովին նոր միջոց է, որը թույլ կտա բոլոր ցանկացողներին կատարել իրենց անհրաժեշտ արևային կայանի հզորության մոտավոր հաշվարկը և խնայել իրենց ժամանակը։
    Հարկ է նշել որ արևային կայանի հաշվիչը համապարփակ է և թույլ է տալիս նշել՝
ա․ քաղաքը,
բ․ հոսանքի սակագինը,
գ․ հոսանքի մոտավոր ամսական ծախսը՝ դրամով,
դ․ տան դիրքն արևի նկատմամբ

    Այս չորս տվյալների համագումարը թույլ է տալիս մոտավոր պատկերացում կազմել անհրաժեշտ արևային կայանի հզորության մասին։
    Արևային կայանի հաշվիչից օգտվելուց բացի, մեր հաճախորդները նաև կարող են դիմել մեր մասնագետներին և օգտվել անվճար խորհրդատվությունից, զանգահարելով 010 44 00 55 կամ 8757 հեռախոսահամարներին։
    Այս տարբերակը միանշանակ կտա ավելի ճշգրիտ տվյալներ և ավելի լավ պատկերացում կայանի հզորության մասին։

Ինչպես Ձեռք բերել էներգետիկ անկախություն 

Կախված նրանից թե որքան հոսանք եք ծախսում և որքան եք ուզում կուտակել` կան էներգետիկ անկախության մի քանի տարբերակներ:

1. Ձեռք բերել հիբրիդային արևային կայան
2. Փոփոխել սովորական արևային կայանի փոխակերպիչը և ավելացնել մարտկոցներ
3. Ձեռք բերել շարժական էլեկտրակայան ` Singo 1000 կամ Singo 2000

Անվճար խորհրդատվություն և կայանի չափագրում

ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ