Հնդկաստանի Գուջարյան նահանգի Դհոլերա հատուկ ներդրումային գոտում մինչև 2022 թվականը կկառուցվի աշխարհի ամենամեծ արևային այգին։ Կառավարությունն արդեն իսկ թույլտվություն է տվել այդ շինարարության իրականացման համար։

11 հազար հեկտար տարածք զբաղեցնող այգու հզորությունը կկազմի 5 ԳՎ: Ենթադրվում է, որ այս լայնածավալ ծրագրի իրականացումն ապահովելու է ավելի քան 20 հազար աշխատատեղ: Ծրագրի համար ներդրումային ծախսերը կկազմեն 4 մլրդ դոլար: Հնդկաստանում նոր արևային այգու շինարարությունն իրականացվում է երկրի էներգետիկ քաղաքականության շրջանակներում, ըստ որի, երկրում պետք է արտադրվի 175 ԳՎ էներգիա: Ներկայումս աշխարհի ամենախոշոր արևային զբոսայգիներից մեկը գտնվում է Հնդկաստանում։ Դա Պավագադային արևային այգին է: Դրա հզորությունը կազմում է 2 ԳՎ։

Աղբյուրը՝  այստեղ։