Cleve Hill ընկերությունը բոլոր շանսերն ունի վերածվելու արևային էներգիա արտահանող խոշորագույն հանգույցի։ Այն կառուցվելու է 2020 թվականին։ 350 ՄՎտ հզորությամբ արևային հելիոկայանը կարող է ավելի քան հինգ անգամ ավել էլեկտրաէներգիա արտադրել, քան ոլորտում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերությունը: Եվ այս ամենը կարող է տեղի ունենալ առանց պետական աջակցության: Մաքուր էներգիայի արտադրմանը միտված պետական սուբսիդիաները հիանալի կերպով աշխատեցին: Արեգակնային էներգիայի նկատմամբ բարձր պահանջարկը նշանակում է, որ ավելի շատ գումար է նախատեսվում  հետազոտությունների համար ավելի էժան արևային վահանակներ արտադրելու համար: Դրական հետադարձ հանգույցը հանգեցրել է աշխարհում արևային էներգիայի աննախադեպ աճին:

Սակայն արևային էներգիայի աստիճանաբար աճի էժանացման և հասանելիության մակարդակի բարձրացման հետ մեկտեղ պետական օգնությունը, ըստ էության, աստիճանաբար նվազում է: Օրինակ, Մեծ Բրիտանիան 2016 թվականին կրճատեց մաքուր էներգիայի սուբսիդավորումը։ Cleve Hill ընկերության 365 հեկտար տարածությամբ արևային վահանակները, որոնք ճիշտ այնքան են, ինչքան 400 ֆուտբոլային դաշտերը, պետության կողմից որևէ օգնություն չեն ստանում։ Hive Energy և Wirsol Energy ընկերությունները, որոնք զբաղվում են Cleve Hill-ի կառուցման աշխատանքներով, վստահ են, որ արևային վահանակների ծախսերը նվազեցնելու դեպքում ծրագիրը կդառնա   տնտեսապես շահեկան։

Այսպիսով, Cleve Hill-ի ֆերման կդառնա Մեծ Բրիտանիայում առաջին այն նախագիծը, որը կյանքի կկոչվի առանց պետական սուբսիդավորման։ Դա նշանակում է, որ մաքուր էներգիայի արտահանումը կարող է դառնալ շարունակական և մասշտաբային առանց պետական օգնության։ Սակայն այսօրվա դրությամբ արեւային էներգիան ապահովում է համաշխարհային էներգիայի ընդամենը 0.6% -ը, իսկ ավելի քան 85%-ը դեռևս ապահովվում է հանածո վառելիքներով:

Աղբյուր՝ այստեղ։