ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2018 թվականի 11 ամիսներին Հայաստանում արտադրվել է 4 966 արևային վահանակ։ Ըստ վիճակագրության՝ հունվար-նոյեմբերին արևային վահանակների արտադրությունը 2017 թ-ի հունվար-նոյեմբերի համեմատ աճել է  4.4 անգամ: 2017 թ-ի 11 ամիսներին հանրապետությունում արտադրվել է 1 140 արևային վահանակ: Միևնույն ժամանակ ավտոմոբիլային մարտկոցների արտադրության ծավալներն աճել են 31.7%-ով և կազմել 27 հազար 891 հատ։ Մեծ հզորության տրանսֆորամտորների արտադրությունն էլ աճել է 40%-ով և կազմել 28 հատ:

Աղբյուրը՝ այստեղ։