Ռուսական հայտնի պարբերականն անրադարձել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման ներկայիս վիճակի և հեռանկարների  լուսաբանմանը։ «Այլընտրանքային էներգիան, որը թույլ կտա  երկրի  էներգակիրներին  նվազեցնել ներկրումը, լավ հեռանկարներ ունի արևային օրերի մեծ քանակի պատճառով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ֆրանսիական France-Presse (AFP) նշում է․ «Համաձայն ՀՀ կառավարության կողմից ընդունված «Էներգետիկական ճանապարհային քարտեզի»՝ առաջիկա չորս տարիների ընթացքում մինչև Հայաստանի էներգետիկ կարիքների 8%-ը կծածկվի վերականգնվող էներգիայի աղբյուրների հաշվին»։

Ռազմավարական փաստաթուղթը նշում է, որ երկրում արևային էներգիայի արտադրության ներուժը մոտավորապես 3000 ՄՎտ է, ինչը բավարար է ներքին պահանջարկի բավարարման և «մաքուր» էներգիայի արտահանման համար: Հայաստանի կառավարության գնահատականներով, երկիրն առավելություններ ունի եվրոպական երկրների նկատմամբ, որոնք ակտիվորեն ներդրումներ են կատարում արևային էներգիայի տեխնոլոգիաների մեջ։ Օրինակ՝ Հայաստանում 1 քմ հողի դիմաց տարեկան ստացվում է 1,7 հազար կՎտ/ժ արևի լույս, իսկ Եվրոպայում `միջինը՝ 1 հազար կՎտ/ժ:

ՀՀ էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանն ասել է, որ առաջիկայում 10 երկրներից ներդրողների կոնսորցիումը շուտով կսկսի 55 ՄՎտ էլեկտրաէներգիա արտադրող արևային էլեկտրակայան կառուցել: Համաշխարհային բանկը ներդրողներից մեկն է, ծրագրի համար $ 60 մլն է հատկացրել   ջերմոցային գազի արտանետումների նվազեցման նախաձեռնության շրջանակներում: «Իր էներգետիկ անվտանգությունն ու անկախությունն ապահովելու համար Հայաստանը, ինչպես և ցանկացած այլ երկիր, ձգտում է օգտագործել էներգիայի տարբեր աղբյուրներ», – ասաց Հարությունյանը:

Աղբյուր՝ այստեղ։