BayWa r.e. և GroenLeven ընկերությունները Նիդերլանդներում իրականացվող հինգ փորձնական ագրովոլտային նախագծերի համար ստեղծել են հատուկ միաբյուրեղ արևային վահանակներ։ Նրանք փորձարկում են տարբեր եղանակային պայմաններին դիմացկուն, 260 Վտ հզորությամբ վահանակներ։

BayWa r.e. ընկերությունը և նրա հոլանդական GroenLeven դուստր ձեռնարկությունը իրականացնում են հինգ փորձնական ագրովոլտաէներգետիկ նախագծեր, որտեղ փորձարկում են հինգ տարբեր տեսակների հատապտուղներ՝ հապալաս, կարմիր հաղարջ, ազնվամորի, ելակ և մոշ:

Ծրագրերից ամենամեծը 2,67 ՄՎտ հզորությամբ արևային մի կայան է, որը տեղակայված է 3,5 հա մակերեսով հողատարածքի վրա, միտված է ազնվամորու մշակմանը և գտնվում է Հոլանդիայի Զեվենաար համայնքում, Հոլանդա-գերմանական սահմանին գտնվող Առնեմ քաղաքում:

arevayin-jermoc

Նախագիծը իրականացնելու համար ընկերությունները չեն հիմնվում ստանդարտ ֆոտովոլտաին վահանակների վրա, քանի որ էֆեկտիվ ագրովոլտային նախագծերի համար դրանք համարվում են ոչ պիտանի:

«Մենք օգտագործել ենք հատուկ միաբյուրեղ արևային վահանակներ, որոնք արտադրվել են մեր տեխնիկական ճշգրտումներով», – նշել է GroenLeven-ի ագրովոլտային ծրագրերի ղեկավար Վիլեմ Դե Վրայսը:

Դե Վրայսը նշել է, որ հատուկ պահանջները վերաբերվում են թափանցիկությունը ապահովելուն, քանի որ վահանակների տակ գտնվող բույսերը պետք է բավարար լույս ստանան, մինչդեռ փայլաթիթեղի ծածկով պաշտպանվում են արևի ուղղակի լույսից, անձրևից, կարկուտից և ցրտահարությունից: Դե Վրայսը նշել է, որ ազնվամորու վրա արձակվող արևի լույսը չպետք է չափազանց ուժեղ լինի:

«Վահանակների թափանցիկությունը բարձրացնելու հետ մեկտեղ զգալիորեն աճում է հատապտուղների բերքատվությունը»,-նշել է նա։

arevayin-kayan

GroenLeven- ն օգտագործել է 260 Վտ վահանակներ, որոնց մեկ վահանակը կշռում է մոտավորապես 35 կգ:

«Մենք կիրառել ենք համեմատաբար խիտ ապակյա շերտեր, որպեսզի վահանակները դիմացկուն լինեն ցանկացած եղանակային պայմաններին», – ավելացրել է Դե Վրայսը՝ չներկայացնելով տեխնիկական մանրամասներ:

Մշակաբույսերի պասիվ սառեցումը կիրառվում է երկու տարբեր եղանակներով: Նախ, վահանակները կլանում են ճառագայթման մի մասը: Երկրորդ, վահանակները տեղադրվում են այնպես, որ օդը կարողանա անցնել դրանց միջով: Բնական օդափոխումը այնպես է անում, որ բույսերի տակ եղած մթնոլորտը ավելի սառը լինի, քան  շրջապատի մթնոլորտային պայմանները, և ավելի սառը, քան ստանդարտ փայլաթիթեղի ծածկույթները:

  Ջերմության ցրում

Ազնվամորին աճեցնում են փայտից, բետոնից և մետաղից պատրաստված օժանդակ համակարգերով: GroenLeven և BayWa r.e. ընկերությունները որոշել են այդպիսի համակարգերը փոխարինել նոր դիզայնով հատուկ վահանակներով:

«Մոնտաժային համակարգերը նույնպես հատուկ նախագծվել են այս ծրագրի համար, և սա առաջին անգամն է, որ նրանք կիրառվում են»,- ավելացրել է Դե Վրայսը։

arevayin-modulner

GroenLeven-ը նշել է նաև, որ օժանդակ կառուցվածքը նախագծված է այնպես, որ ջերմությունն արագորեն տեղափոխվի պասիվ եղանակով:

«Մենք գիտեինք, որ լույսի ճշգրիտ տոկոսը շատ կարևոր է, բայց նաև իմացանք, որ արևային վահանակների տակ եղած կլիմայական պայմանները կառուցվածքային առումով ավելի լավն են, քան սովորական պլաստիկ ծածկույթի տակ», – ասել է նա: «Մենք դա կարող ենք հիմա տեսնել մեր դիտարկման ընթացքում: Շոգ օրերին ջերմաստիճանը վահանակների տակ 5 աստիճանով ավելի ցածր է, քան պլաստիկ ծածկոցների տակ, և նույնիսկ 2 աստիճանով ավելի ցածր, քան շրջակա միջավայրի ջերմաստիճանը»։

Օժանդակ նոր կառույցները ձեռնտու են նաև ֆերմերների համար, քանի որ դրանք համարվում են ուժեղ քամիներից պաշտպանված։ «Մեր սարքավորումը չի քանդվում քամիներից, չի բարձրանում օդ կամ առանձնանում հիմքից», – ասել է Դե Վրայը: «Ահա թե ինչ է տեղի է ունենում պլաստիկ ծածկույթի դեպքում։ Ուժեղ քամուց պլաստիկ սլայդներն անջատվում են, քայքայվում կամ պարզապես պոկվում: Մեր սարքավորումը գյուղացուն փրկում է ավելորդ գլխացավանքից»:

  Խնայողության նկատառումներ

Թեև այս երկու ընկերությունները դեռ պետք է տրամադրեն մանրամասներ նախագծի արժեքների վերաբերյալ, Դե Վրայսը ասել է, որ այս նախագծից ֆինանսապես կշահեն ֆերմերները։ Նրանք կկարողանան խնայել այն օժանդակ կառույցների հաշվին, որոնք արդեն ինտեգրված են արևային մոնտաժային համակարգերում:

arevayin-vahanaknerov-kayan

«Այս փուլում ագրովոլտային սարքավորումների ծախսերն, իհարկե, զգալիորեն ավելի շատ են, քան վերգետնյա սարքերինը», – ասել է Դե Վրայը: Սակայն ընկերությունները ակնկալում են, որ ենթակառուցվածքի և վահանակների գները կնվազեն այն ժամանակ, երբ մատակարարները բավարար պատվերներ կստանան: «Ապագայի փորձի շնորհիվ մեր ներքին ծախսերը նույնպես կբարելավվեն», – նշել է BayWa r.e. ընկերության ագրովոլտային բաժնի ղեկավար Ստեֆան Շինդելեն:

  Բերքի որակ

Ըստ փորձագետների, ագրովոլտային նախագծերի արդյունքում բարելավվում է նաև բերքի որակը: Ազնվամորու համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն: «Այս տարի մենք հանձն ենք առել փորձնական նախագծեր իրականացնելու նաև մի քանի այլ հատապտուղներով, և մենք վստահ ենք, որ հաջողության կհասնենք»,- ասել է Շինդելեն: «Շատ կարևոր է փորձ ձեռք բերել տարբեր մշակաբույսերի բնագավառում»:

  Նոր մտածելակերպ

«Այսպիսի նախագծերի համար անհրաժեշտ են արևային ճառագայթմամբ զբաղվող ինժեներներ»,- ասել է Դե Վրայը: Շինդելեն նշել է, որ «լույսը իրենից ներկայացնում է առանցքային գործոն ֆոտովոլտաին էներգիայի  արտադրության համար», բայց հավելել է, որ այն նաև «կարևոր նշանակություն ունի գյուղատնտեսության համար»: «Մինչ այժմ շատ քիչ հետազոտություններ են արվել այս ուղղությամբ»,- ասել է Դե Վրայը:

Երկու ընկերությունները հայտարարել են, որ գտնվում են յուրահատուկ շուկայական դիրքում, քանի որ նրանք կարող են փորձառություն ձեռք բերել ինչպես ֆոտովոլտային նախագծերի մշակման, այնպես էլ ագրոբիզնեսի ոլորտներում:

Աղբյուրը՝ այստեղ