Մայիսի սկզբին Գերմանիայում վերականգնվող էներգիայի աղբյուրները (ՎԷԱ) մի քանի ժամվա ընթացքում  արտադրեցին  100% սպառվող էլեկտրաէներգիա։ Վերոնշյալ պատկերը վերցված է Դաշնային ցանցային գործակալության (Bundesnetzagentur) smard.de կայքից: Մայիսի 1-ի ժամը 13:00-ի դրությամբ ՎԷԱ-ի հիման վրա գործող էլեկտրակայանների հզորությունը կազմել է 53,987 ԳՎ, որը գերազանցում է էներգիայի սպառումը 53.768 ԳՎտ*ժ-ով։ Հետաքրքիր է, որ նշված ժամանակահատվածում  միայն արևային էներգիան արտադրել է ավելի քան էլեկտրաէներգիա, քան այն էներգակիրները, որոնք գործում են ածուխի, գազի և միջուկային մշակումների հիման վրա:   Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի նախարար Պիտեր Այլտմայերը թվիթերյան իր էջում թողել է գրառում․ «Հրաշալի է, որ այսօր 100% վերականգնվող էլեկտրաէներգիա ունենք: Այժմ էլեկտրաէներգիայի գծերի գերակայության դեպքում էլեկտրաէներգիան կհոսի», – ընդգծել է նա։

Աղբյուր՝ այստեղ։