2019–ի առաջին կիսամյակում, արևի, քամու, ջրի և այլ «կանաչ» էներգառեսուրսներից առաջին անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա է արտադրվել Գերմանիայում, քան ատոմային և ջերմային կայաններից։

Լիպպենդրոֆե քաղաքում, EnBW էներգետիկ կոնցեռնը, ժամանակավորապես դադարացել է ածուխով աշխատող ջերմային էլեկտրակայանի աշխատանքը։ Պատճառը, բավականին անսովոր էր` կայանի հետագա շահագործումն ուղղակի անշահութաբեր էր դարձել։ Ածխաթթու գազի արտանետման համար վճարվող հարկերը գնալով թանկանում են, իսկ եղանակային բարենպաստ պայմաններից ելնելով այլընտրանքային էներգետիկ ռեսուրսներից ստացվող էներգիան ավելացել է։

green-energy-germany

Արդյունքում` 2019–ի առաջին 6 ամսում Գերմանիան վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից պատմության մեջ առաջին անգամ ավելի շատ էներգիա է ստացել, քան ատոմային և ջերմային կայաններից։ Վերականգնվող ռեսուրսներից ստացված էլեկտրաէներգիայի մասնաբաժինը կազմել է 43,3%:

Ածուխին ու Ատոմակայաններին բաժի է ընկել 43.4 տոկոսը, 9.3 տոկոսն էլ ստացվել է գազից, իսկ մնացած 0.4 տոկոսն էլ այլ աղբյուրներից, այդ թվում և նավթից։

Աղբյուրը՝ այստեղ