Արևային վահանակներն արտադրական գործընթացը բաժանվում է հումքի՝ սիլիցիումի մշակման, արևային բջիջների մշակման, վահանակների համակցնման, թեստավորման և վերջնակնացման փուլերի։
Արևային վահանակների արտադրության մեջ օգտագործվող հիմնական նյութը սիլիցիումն է: Սիլիցիումի շերտերն օգտագործվում են արևային բջիջների ստեղծման համար, որոնց միացվում են այլ բաղադրիչներ ապակի, մետաղական շրջանակներ և էլեկտրալարեր՝ ձևավորելով ամբողջական արևային վահանակը:
Արևային վահանակները ծառայում են մոտ 25-30 տարի։
Ըստ պաշտոնական տվյալների արևային կայանի շահագործման առաջին տարում վահանակների էֆեկտիվությունը պակասում է 2-3%-ով, դա փաստ է, իսկ հետո ամեն տարի պակասում է 0.5%-ով, հետևաբար պակասում է ընդհանուր կայանի հզորությունը: Այսինքն Ձեր 3կՎտ-ոց կայանի հզորությունը արդեն իսկ 25 տարի հետո կպակասի մոտ 15%-ով և կարտադրի 2.5կՎտ: Ուստի Ձեր գնած 3 կՎտ-ը 10,20, առավել ևս 30 տարուց էլ 3կՎտ հզորություն չի ապահովելու:
Տվյալ գործընթացն իրականացվում է էլեկտրաէներգիայի ֆոլովոլտային հատկության շնորհիվ։ արևի ճառագայթն անցնում է արևային բջջի միջով, խթանելով սիլիցիումի էլեկտրոնները ՝ ստեղծում էլեկտրական հոսանք։ Այս հոսանքն այնուհետ դառնում է օգտագործելի էլեկտրաէներգիա։
Իհարկե, Երբ արևային վահանակն այլևս չի ծառայում իր նպատակին, դրա հումքն ինչպիսիք են ապակին, ալյումինը, սիլիցիումը, կարող են վերամշակվել և օգտագործվել նոր արևային վահանակների արտադրության մեջ։
Տեխնոլոգիական զարգացումը մեծ դեր ունի արևային վահանակների բարելավման և արտադրության ոլորտում։ Դա բերում է արդյունավետության բարձրացմանը, ծախսերի նվազեցմանը, նոր հումքի և արտադրական յուրահատկությունների զարգացմանը՝ միաժամանակ դարձնելով արևային վահանակների արտադրությունն ավելի հասանելի։
Տվյալ հատկանիշները ստուգվում են տարբեր թեստավորումների և որակի ապահովման վերահսկման միջոցով։ Դրանք ներառում են՝ ջերմակայունության, խոնավության, մեխանիկական ճնշման և էլեկտրականության թեստավորումներ։ Ավելին, վահանակներն անցնում են սերտիֆիկացման գործընթաց, որպեսզի համապատասխանեն շուկայական ստանդարտներին և ապահովեն երկարաժամկետ գործուներություն։
Ֆոտովոլտային կայաններում էլեկտրաէներգիայի արտադրությունը կախված է լուսավորության աստիճանից: Գիշերը, նույնիսկ արևի լույսի բացակայության դեպքում, տարբեր լույսի աղբյուրներից ինչպիսիք են՝ փողոցային լույսերը կամ լուսինը, կարող է արտադրվել էլեկտրաէներգիա, սակայն արդյունքը շատ չնչին է: Մառախուղի ժամանակ էլեկտրաէներգիա նույնպես արտադրվում է, բայց կրկին աննշան քանակի:
Արևային վահանակների աղտոտվածության դեպքում կարելի է մաքրել՝ թորած ջրով և փափուկ միկրոֆիբրե կտորով: Արևից շիկացած, տաք վահանակները մաքրել խորհուրդ չի տրվում: Իսկ ձյան շերտից վահանակները մաքրել պարտադիր չէ, քանզի կարճ ժամանակում դրանք կրկին պատվելու են ձյունով: Որպես կանոն՝ վահանակները մաքրելու անհրաժեշտություն առաջանում է առավելագույնը տարին մեկ անգամ:
1կՎտ ֆոտովոլտային կայանը, միջինում զբաղեցնում է 5-7մ քառակուսի: Մեծ կայանների դեպքում ֆոտովոլտային վահանակների շարքերի միջև նախատեսվում է նաև որոշակի հեռավորություն, որը ևս պետք է հաշվի առնել տարածք ընտրելիս:
Աշխատանքը կախված է ծավալից, ժամկետը մոտավորապես 10-15 օր
Իրականում, արևային կայանները բացարձակապես անվտանգ են, սակայն վերջ ի վերջո դրանք էլեկտրական են և խափանումներից առաջացող խնդիրներից խուսափելու համար, խորհուրդ է տրվում կայանը լիովին անջատել:
Ոչ, չի պահանջում, միակ գործընթացը սովորական հաշվիչի փոփոխումն է, որն ուղղակի փոխարինվում է երկկողմանի հաշվիչով:
Արևային էներգիան տալիս է բազմաթիվ առավելություններ՝ հոսանքի վճարի զրոյացում, էներգիայի ավելցուկային արտադրությունից պոտենցիալ եկամուտ, էներգիայի ավանդական աղբյուրներից կախվածության նվազում, շրջակա միջավայրի վրա դրական ազդեցություն և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բարձրացում:
Հարմար տանիք կամ հողատարածք ունեցող ընկերությունների մեծ մասը կարող են օգտվել արևային էներգիայից: Այնուամենայնիվ, այնպիսի գործոններ, ինչպիսիք են գտնվելու վայրը, արևի հասանելի լույսը, էներգիայի սպառումը և բյուջեն, դեր են խաղում կայան տեղադրելու իրագործելիությունը որոշելիս:
Solaron-ի թիմը կարող է գնահատել տեղանքը՝ պահանջներին համապատասխանությունը որոշելու համար:
Արևային կայանի արժեքը տատանվում է՝ կախված այնպիսի գործոններից, ինչպիսիք են կայանի հզորությունը, տեղադիրքը, վահանակների քանակը, տեղադրման բարդությունը և այլն:
Թեև նախնական ծախսերը կարող են շատ լինել, բիզնեսները հաճախ ունենում են երկարաժամկետ խնայողություններ, որոնք գերազանցում են նախնական ներդրումները:
Արևային վահանակները շատ խնամք չեն պահանջում։ Պարզապես անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ մաքրել դրանք փոշուց կամ ձյունից։ Նաև խորհուրդ է տրվում պարբերաբար ստուգել փոխակերպիչը։
Ցանցին կցված ավանդական արևային կայանները, անվտանգության տեսանկյունից ելնելով, նախատեսված են հոսանքազրկվել՝ էլեկտրաէներգիայի անջատման ժամանակ։ Այնուամենայնիվ, ընկերությունները կարող են ինտեգրել մարտկոցների պահեստավորման համակարգեր՝ էլ․ էներգիայի ընդհատումների ժամանակ պահեստային էներգիա ապահովելու համար, ինչը թույլ է տալիս շարունակել կարևոր բիզնես գործառույթները:
Արևային կայանները ավելցուկային էլ․ էներգիան ուղարկում են ցանց և բնականոն աշխատանքի համար պահանջում են ակտիվ ցանցային միացում։ Առանց ցանցային միցման արևային կայանները չեն կարող աշխատել։
Այո, մարտկոցի պահեստավորման համակարգը թույլ է տալիս արևային կայանին շարունակել էլեկտրաէներգիա արտադրել ցանցի անջատման ժամանակ: Մարտկոցներում կուտակված և պահվող էներգիան կարող է օգտագործվել ձեր տան հիմնական կենցաղային տեխնիկայի և սարքերի սնուցման համար:
Մարտկոցի պահեստավորման համակարգերը պարտադիր չեն արևային կայանների համար և հավելյալ կոմպոնենտ են: Թեև դրանք անխափան էլեկտրաէներգիա են ապահովում անջատումների ժամանակ, սակայն թանկ են, և ոչ բոլոր սեփականատերերը կցանկանան գնել։
Մարտկոցի պահեստվորման համակարգը ապահովում է բազմաթիվ առավելություններ, օրինակ՝ էլեկտրաէներգիայի ապահովում ցանցի անջատումների ժամանակ, ցանցից կախվածության նվազեցում, և կարող է երկարաժամկետ գումար խնայել՝ օպտիմալացնելով էներգիայի սպառումը:
Արևային համակարգերն այնպես են նախագծված, որ ցանցի հոսանքազրկման ժամանակ՝ անվտանգության նկատառումներից ելնելով անջատվեն։ Երբ ցանցը վերանորոգվում է, կարևոր է, որ արևային վահանակները միացված չլինեն ցանցին՝ հնարավոր վթարները կանխելու նպատակով։
Եթե չկա մարտկոցի պահեստավորման համակարգ, նրանք կունենան էլեկտրաէներգիայի անջատում, ինչպես իրենց հարևանները: Նման ժամանակներում կարևոր է ունենալ այլընտրանքային տարբերակներ, օրինակ պահուստային գեներատորներ:
Արևային կայանի ընտրության որոշումը կախված է անհատական կարիքներից, սեփականատիրոջ բյուջեից և տեղադիրքից: Անհրաժեշտ է գնահատել ցանցի անջատումների հաճախականությունը, դրանից կախվածությունը և նման համակարգում ներդրումների երկարաժամկետ ծախս-օգուտը:
BIPV-ն (Building-Integrated Photovoltaics՝ կառույցներում ինտեգրված ֆոտովոլտային համակարգեր) և BAPV-ն (Building-Applied Photovoltaics՝ կառույցների վրա տեղադրվող ֆոտովոլտային համակարգեր) տեխնոլոգիաներ են, որոնք ներառում են արևային վահանակների ուղիղ ինտեգրում կառույցների մեջ կամ դրանց վրա՝ միաժամանակ պահպանելով արտաքին տեսքը և արտադրելով արևային էներգիա:
BIPV-ն և BAPV-ն անխափան կերպով մեկտեղվում են կառույցի ճարտարապետության հետ՝ ծառայելով որպես շինարարական տարր և էներգիայի արտադրության աղբյուր։ Ավանդական արևային վահանակները սովորաբար տեղադրվում են գոյություն ունեցող կառույցի վրա և նախատեսված չեն կառույցի մի մասը լինելու համար։
BIPV/BAPV-ն առաջարկում է երկակի գործառույթ՝ վերականգնվող էներգիայի արտադրություն և շինության մաս: Նրանք կարող են նվազեցնել էներգիայի սպառումը, և պոտենցիալ եկամուտ ապահովել էներգիայի ավելցուկային արտադրությունից:
Սկզբում BIPV/BAPV համակարգերը ինտեգրման և դիզայնի պատճառով կարող է ավելի թանկ լինել, քան ավանդական արևային կայանը: Այնուամենայնիվ, նրանք ապահովում են ծախսերի երկարաժամկետ խնայողություն՝ արտադրելով էլեկտրաէներգիա և նվազեցնելով էներգիայի ծախսերը։
BIPV/BAPV-ն կարող են ինտեգրվել տարբեր շինարարական տարրերի հետ, օրինակ՝ ֆասադներ, պատուհաններ, տանիքներ և այլն: Այս տարրերը ոչ միայն արտադրում են էլեկտրաէներգիա, այլև բարձրացնում են շենքի էստետիկ տեսքը ու ֆունկցիոնալությունը:
BIPV/BAPV համակարգերը պահանջում են նվազագույն սպասարկում՝ ավանդական արևային կայանների նման: Էլեկտրական բաղադրիչների կանոնավոր մաքրումը և ստուգումը ապահովում են օպտիմալացված աշխատանք։ Համակարգերի մեծ մասը նախագծված է կայուն լինելու և եղանակային պայմաններին դիմակայելու համար:
BIPV/BAPV-ն ունեն ճկուն դիզայն, որը հնարավորություն է տալիս ճարտարապետներին ստեղծել եզակի և գրավիչ կառույցներ: Դրանք կարող են հարմարեցվել գույնի, թափանցիկության և դասավորության առումով, որպեսզի համապատասխանեն շենքի նախագծված տեսքին:
BIPV/BAPV-ն կարող են հարմարեցվել տարբեր տեսակի շենքերի, այդ թվում բնակելի, առևտրային և արդյունաբերական կառույցների: Այնուամենայնիվ, իրագործելիությունը կախված է այնպիսի գործոններից, ինչպիսիք են շենքի տեղադիրքը, էլ․ էներգիայի պահանջները, սեփականատիրոջ բյուջեն և տեղական կանոնակարգերը:
Այո, Solaron-ը հիմնադրվել է 2016թ, դառնալով արևային վահանակներ արտադրող առաջին ընկերությունը Հայաստանում: Մեր հոսքագիծը համապատասխանում է միջազգային որակական բոլոր ստանդարտներին:
Այո, մեր ամբողջ արտադրանքն ունի միջազգային ստանդարդներին համապատասխանող ISO 45001, 9001, 14001 և բազմաթիվ այլ վկայագրեր:
Մեր ամբողջ արտադրանքն անցնում է վերահսկողության 4 փուլ: Արտադրական պրոցեսի առաջին իսկ պահից, վահանակներն անցնում եմ որակի, ամրության, երկարակեցության և օգտակար գործակցի թեստավորման փուլեր:
Solaron-ում արտադրվող բոլոր վահանակները թեստովորվում են արևի արհեստական սիմուլյացիայի միջոցով, որի ընթացքում էլ սահմանվում և ստուգվում են դրանց բոլոր ցուցանիշները:
Մեր արևային վահանակներն ունեն 25 տարվա երաշխիք, սակայն ճիշտ շահագործման և սպասարկման դեպքում միանշանակ կարող են ծառայել ավելի երկար:
Մեր գործարանը գտնվում է ք. Երևանում: Մեզ կարող եք գտնել՝ Արշակունյաց փողոց 25/1 հասցեյով