Արևային էլեկտրակայանների քանակը Եվրամիությունում կայուն կերպով աճում է։ 2019 թվականին տեղադրվել է երկու անգամ ավել կայան, քան 2018-ին՝ 16,7 ԳՎտ համեմատ նախորդ 8,2 ԳՎտ-ի։ Այս տարին դարձել է ռեկորդային՝ 2010 թվականից ի վեր այսպիսի սարքավորումների քանակով, ըստ SolarPower Europe ընկերության վերլուծության։

«Արևային էներգետիկան Եվրոպայում ծաղկում է,- հայտնեց վերլուծական գործակալության ղեկավար Վալբուրգա Հեմեցբերգերը։ -Մենք ոտք ենք դրել զարգացման մի նոր դարաշրջան, քանի որ 2019 թվականին ավելի շատ նոր արևային էլեկտրակայաններ են տեղադրվել, քան ցանկացած այլ էլեկտրաէներգիայի արտադրման տեխնոլոգիաներ։ Նոր հզորությունների սենսացիան ցույց է տալիս, որ արևային էներգետիկան գտնվում է ճիշտ ճանապարհին, այն նաև օգնում է European Green Deal-ի հայեցակարգը կյանքի կոչել։

Փորձագետների կարծիքով, գոյություն ունեն մի քանի պատճառներ, որոնք բացատրում են Եվրոպայում արևային սարքավորումների չտեսնված աճը։ Նախ և առաջ, դա տեխնոլոգիայի մրցունակության ավելացումն է. արդեն այսօր այն կարող է հանդիսանալ էլեկտրաէներգիայի ստացման առավել էժան միջոց։ Նաև մոտենում է վերականգնվող էներգապաշարների 2020 թվականի համար նախանշված ազգային նպատակների իրականացման վերջնաժամկետը։ Եվրամիության երկրները անցել են մաքուր էներգետիկայի Հանձնաժողովի շրջանակներում համաձայնության ձեռք բերման պատրաստման գործընթացին, ինչը ենթադրում է մասնակիցների համար 32% վերականգնվող էներգիայի մակարդակ 2030 թվականին մոտ։ Շատ կառավարություններ հիմա ձգտում են օգտագործել զգալիորեն էժանացած արևային էլեկտրակայաններ՝ դրված նպատակին հասնելու համար։

2019 թվականին արևային էներգիայի շուկայի ամենախոշոր աճը կարող է գրանցել Իսպանիան, որը իր «կանաչ» հզորություններին գումարել է 4,7 ԳՎտ։ Դա նրա ամենամեծ ձեռքբերումն է այդ բնագավառում 2008-ից ի վեր։ Առաջնորդ երկրների շարքից կարելի է նշել Գերմանիան (4 ԳՎտ աճ), Նիդերլանդները (2,5 ԳՎտ), Ֆրանսիան (1,1 ԳՎտ) և Լեհաստանը, որը ավելացրել է իր արևային կայանների հզորությունը գրեթե 4 անգամ (784 ՄՎտ)։

Նման տենդենց է նկատվում Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում։ Եվրամիության անդամ 28 երկրներից 26-ը 2019 թվականին ավելի շատ արևային վահանակներ են տեղադրել, քան նախորդ տարում (ընդհանուր 131,9 ԳՎտ)։ Այնպես որ արևային էներգետիկայի աճը 2019 թվականի ավարտին ընդհանուր առմամբ նախորդ տարվա համեմատ կազմել է 14%:

աղբյուրը՝ այստեղ