Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան և Նիդերլանդները 2018 թվականին կհասնեն տեղադրման հզորության գՎտ-ին: Ընդհանուր առմամբ, ակնկալվում է, որ համաշխարհային շուկան 2017-ից մինչև 2022 թ. ընկած ժամանակահատվածում կհասնի նորաստեղծ արևային վահանակների արտադրման 606 գՎտ հզորությանը:
Արևային էներգիայի պահանջարկը Եվրոպայում կավելանա մինչև 2018 թվականը 35%-ով: Արևային վահանակների նկատմամբ հիմնական պահանջարկ ներկայացնում են Իսպանիան և Նիդեռլանդները, որոնք մտադիր են առաջիկա երկու տարիներին իրականացնել ամենամեծ ծրագրերը: Ակնկալվում է, որ համապատասխանաբար դրանք կկազմեն 1.4 գՎտ և 1 գՎտ: Գերմանիան և Ֆրանսիան արդեն այս տարի կգերազանցեն 1 գՎտ-ի շեմը: Եվ միայն Մեծ Բրիտանիան այս «ակումբին» չի միանա ոչ 2017 կամ ոչ էլ 2018 թվականներին:
 
Ինչ վերաբերում է Լատինական Ամերիկային, արևային էներգիայի նկատմամբ պահանջարկը կկրկնապատկվի 2018 թվականին, քանի որ Բրազիլիան և Մեքսիկան գերազանցում են «գՎտ-ի սահմանը»: Եվ քանի որ Մեքսիկան այժմ բարենպաստ միջավայր է վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման համար, այդ երկիրը հաջորդ հինգ տարիների ընթացքում կխթանի տարածաշրջանի արևային վահանակների պահանջարկի աճը:
 
Եգիպտոսը, ինչպես և Հարավային Կորեան և Ավստրալիան 2018 թվականին կհասնեն տեղակայված հզորության հիգավաթի: Ընդհանուր առմամբ, ակնկալվում է, որ համաշխարհային շուկան 2017թ․-ից մինչև 2022 թ. ընկած ժամանակահատվածում կհասնի նորաստեղծ արևային վահանակների արտադրության 606 գՎտ հզորությանը։ Ակնկալվում է նաև, որ վերականգնվող էներգիային լիարժեք անցումը կկայանա մինչև 2050 թվականը: Նոր ուսումնասիրությունը համոզիչ կերպով ապացուցում է, որ էներգիան, որը հիմնված է վերականգնվող աղբյուրների վրա, ոչ միայն հնարավոր է, այլև տնտեսապես ավելի շահավետ է, քան ածխաջրածինը:
Աղբյուր՝ ահստեղ։