Ամերիկյան Xcel Energy էներգետիկական կոնցեռնը և EVRAZ North America մետալուրգիական ընկերությունը, որը հանդիսանում է ռուսական ԵՎՐԱԶԵՍ հոլդինգի հյուսիսամերիկյան դուստր ընկերությունը, համաձայնագիր ստորագրեցին էլեկտրաէներգիայի առք-վաճառքի վերաբերյալ՝ 22 տարի ժամկետով։ Նման պայմանագիրը միտված է իջեցնելու ապագա փոփոխություններով պայմանավորված էլեկտրաէներգիայի գների աճը՝ ապահովելով փոխադարձ ընդունելի գների պարիտետը մինչև 2041 թվականը։

Գործարքը ներառում է EVRAZ-ին պատկանող տարածքում՝ արևային էլեկտրակայանի կառուցումը՝ 240 մեգավատ (ՄՎտ)  հզորությամբ: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ձեռներեցության մեջ արևային էներգիայի ուղիղ մատակարարման մասին՝ շրջանցելով հանրային էլեկտրական ցանցերը, ինչն ապագայում տվյալ արևային էլեկտրակայանները դարձնում են ամենախոշորները։

«EVRAZ թիմը Հյուսիսային Ամերիկայում շատ հուսադրող է համարում վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման հնարավորության կիրառումը, որն ուղղված է երկաթուղու համար ամենաժամանակակից պողպատի, անջրանցիկ խողովակների և մետաղալարերի արտադրության գործին», – հայտարարում է EVRAZ North America ղեկավարը։

Աղբյուրը՝ այստեղ։