SolarPower Europe արևային էներգետիկայի Ասոցիացիան հրապարակել է նախնական վիճակագրական տվյալներ` 2018 թվականին ոլորտի զարգացման վերաբերյալ։ Եվրոպական շուկան (լայն իմաստով՝ ներառելով Թուրքիան, Ռուսաստանը, Նորվեգիան, Շվեցարիան, Սերբիան, Բելառուսը) էականորեն աճ է արձանագրել։ Նոր հզորությունների ծավալը, որը հաստատվել է 2018 թվականին, կազմել է 11 ԳՎտ, դա 20% ավելին է, քան 2017 թվականին։

«Իրական Եվրոպայի» շուկան (ԵՄ-28) դրսևորել է աճի  էլ ավելի հուսադրող տեմպեր։ Մասնավորապես, շահագործման է հանձնվել 8 ԳՎտ՝ 36% ավել արևային էլեկտրակայան, քան նախորդ տարում։ Արևային էներգետիկայի խոշորագույն շուկա է հանդիսանում եվրոպական մայրցամաքում Գերմանիան, որտեղ շահագործման է հանձնվել 3 ԳՎտ հզորությամբ էլեկտրակայան։ Թուրքիան դարձել է երկրորդը, ըստ էությամբ, վերջին երկու տարում այդ երկրում շուկան սկսել է զարգացման մեծ աճ գրանցել, թեպետ, ըստ SolarPower Europe, 2018 թվականին 37% ավելի քիչ էլեկտրակայան է կառուցվել, քան 2017 թվականին (1,64 ԳՎտ): Երրորդ տեղում Հոլանդիան է, որն արձանագրել է ռեկորդային աճ՝ դառնալով «1 ԳՎտ ակումբ»-ի անդամ։ 2018 թվականին հոլանդացիները գրանցել են 1,4 Գվտ էլեկտրաէներգիա։

Հիշեցնենք, որ 2018 թվականին արևային էներգետիկան ապահովել է եվրոպական էներգետիկայի 3,9%-ը։

Աղբյուրը՝ այստեղ։