Եգիպտոսը կատարյալ երկիր է արևային էներգետիկայի զարգացման տեսանկյունից, սակայն այդ հնարավորությունը մինչ այսօր մնում էր չօգտագործված։ Իրավիճակը կփոխվի արդեն իսկ մոտակա ժամանակներս հսկայական՝ 37 կմ2 մակերեսով Benban արևային կայանի բացումով, որը տեղակայվելու է Կահիրեից 630 կմ հեռավորությամբ անապատային տարածքում։ Ինչպես տեղեկացնում է IEEE Science-ը, ընդհանուր առմամբ այստեղ կտեղադրվեն 7,2 մլն ինդիվիդուալ վահանակներ 1,8 գվտ միասնական նոմինալ հզորությամբ։

Նախագծի վրա աշխատում են անապատի հեռավոր հատվածում արևային վահանակներ, ենթակայաններ, տրանսֆորմատորներ, կառավարման կայան տեղադրող մոտ 30 շինարարական ընկերություն, որոնք նաև ճանապարհներ, ջրմուղ և մալուխներ են անցկացրել։ Ներկայում աշխատանքները ավարտված են 80%-ով, էլեկտրակայանի բացումը ծրագրված է տարվա վերջին։

Չնայած այն փաստին, որ այս տարածաշրջանում ջերմաստիճանը բարձրանում է ավելի քան 38 C աստիճան, հիմնականում կայանի շինարարությունը անց էր կացվում առանց խնդիրների, իսկ նրա էլեկտրոնիկան, ինչպես ցույց են տալիս արդեն կառուցված հատվածների փորձարկումները, հաջողությամբ դիմադրում է բարձր ջերմաստիճանին (միայն մեկ ինվենտոր է շարքից դուրս եկել փորձարկման ամբողջ ընթացքում)։ Ապագայում կայանում կարող են հայտնվել էներգիայի պահպանման համակարգեր, որոնք կհարթեն գեներացիայի օրական տատանումները և կավելացնեն պարկի աշխատանքային արդյունավետությունը։

Ուշագրավ է, որ ընդհամենը մի քանի տարի առաջ Եգիպտոսի էլեկտրաէներգիայի միայն 9 %-ն էին ստանում վերականգնվող աղբյուրներից, հիմնականում Նեղոսի հիդրոէլեկտրակայաններից։ Սակայն էներգիայի պակասորդը և Փարիզյան համաձայնագրի պարտավորությունները ստիպել են կառավարությանը վերականգնվող Էներգետիկ աղբյուրների  զարգացմանը միտված միջոցներ ձեռք առնել։

egiptakan-kayan

Ըստ նախագծի, 2020 թվականին մոտ մաքուր էներգետիկան պիտի կազմի Եգիպտոսի էներգոբալանսի 20%-ը, իսկ 2023 թվականին՝ մոտ 42%։ Միջազգային էներգետիկայի գործակալության փորձագետները համոզված են, որ վերականգնվող Էներգետիկ աղբյուրների պաշարը երկրում ավելի բարձր է։ Նրանց հաշվարկներով արդեն 2030 թվականին մոտ Եգիպտոսը վերականգնվող աղբյուրներից կարող է ստանալ ամբողջ էլեկտրաէներգիայի կեսը։

Benban-ի արևային պարկը, որի ընդհանուր արժեքը կազմում է 2,3 մլրդ դոլլար, մեծ դերակատարում կունենա այդ նախագծում։ Տվյալ նախագիծը արդեն իսկ իջեցրել է երկրում ֆոտովոլտային համակարգերի արժեքը և ցուցադրել է արևային էներգետիկայի արդյունավետությունը։

Բացի այդ, էլեկտրակայանում աշխատելը թույլ է տվել 3000 տեղացի մասնագետների ստանալ օգտակար փորձ (կայանը ինքն իրենով կապահովի 640 հոգու մշտական աշխատատեղերով, նրանցից շատերը կմասնակցեն վահանակների ավազից և փոշուց մշտական մաքրման և պահպանման աշխատանքներին)։ Իսկ շինարարությամբ ոգևորված ներդնողները պատրաստ են ներդնումներ կատարել նորագույն, էլ ավելի լայնածավալ համակարգերում։

Նախագիծը օգուտ կբերի նաև շրջակա միջավայրին։ Համաձայն հաշվարկների, արևային պարկի շահագործումը թույլ կտա խուսափել տարեկան 2 մլն տոննա CO2-ի արտանետումից։ Եգիպտոսի համար կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը շատ կարևոր է, քանի որ գլոբալ տաքացումը նվազեցնում է գյուղատնտեսության արդյունավետությունը, սպառնում է Նեղոսի պտղատու դելտայի խորտակումով և ավելացնում է տապի մահացու ալիքների հաճախականությունը:

Աղբյուրը՝ այստեղ