Գերմանական Tesvolt էլ. էներգիայի մարտկոցային պահեստավորման ընկերությունը հայտարարել է, որ չնայած Covid-19-ի վնասներին, նրանք սկսել են արտադրությունը Գերմանիայի իրենց ընկերությունում:

Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ, պատվերները եռակի աճել են, սակայն ընկերությունը նշել է, որ վստահ չէ, թե ինչպես կազդեն կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները արտադրության վրա:

Չինաստանում գործող գերմանական the Asia Europe Clean Energy (Solar) Advisory ընկերությունը վերանայել է իր կանխատեսումը՝ այս տարի Չինաստանում ավելացվելիք նոր սերնդի հզոր արևային վահանակների քանակի վերաբերյալ: Այս ցուցանիշը հասել է 34,5-37,5 ԳՎտ-ից մինչև 23-31 ԳՎտ, չնայած ընկերությունը հայտարարել է. «Առերեսվելով գլոբալ ճգնաժամի հետ, որը ներկայումս թևածում է իր ողջ ուժով, առայժմ ոչ մի կանխատեսում անել չենք կարող»:

Բրազիլիան հետաձգել է այս ամսվա ընթացքում պլանավորված A-4, ինչպես նաև A-6 էներգետիկ աճուրդները. վերջինս նախատեսված էր տարեվերջին:

Վկայակոչելով աշխարհում տիրող Covid-19 ճգնաժամը, Բրազիլիայի էներգետիկայի և արդյունաբերության նախարարը հույս է հայտնել, որ աշխատանքները կշարունակեն ընթանալ իրենց բնականոն հունով՝ հանրային առողջությանը սպառնացող ճգնաժամի նվազումից հետո:

SolarPower Europe արդյունաբերական ընկերությունն ու 31 այլ վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ասոցիացիաներ, կոչ են անում Եվրահանձնաժողովին ներառել մաքուր էներգիայի և էներգախնայողության մասին դրույթներ՝ Covid-19 հարկաբյուջետային խթանիչ փաթեթներում:

Կազմակերպությունները իրենց հերթին նշել են, որ առանց ածխածնի շինությունները, մաքուր տրանսպորտը և արդյունաբերությունը ապահովող միջոցառումները պետք է լինեն Եվրոպայի հետկորոնավիրուսային ապագայի հիմքում:

Ի հակադրություն, անգլիական Cornwall Insight-ը առաջարկել է ԱՄՆ կառավարությանը սահմանափակել քամու հզորությունը, բայց պահել ջերմային կայանները, որոնք գործ ունեն ցանցային խնդիրներ հետ, ինչպիսիք են համակարգի իներցիան և հաճախականության փոփոխության արագությունը (որքան արագ է ցանցը հարմարվում փոփոխվող պայմաններին):

Cornwall-ը նշել է նաև, որ պահանջարկը նվազել է 13%-ով նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, այն բանից հետո, երբ կառավարությունը կորոնավիրուսային սահմանափակումներ հայտարարեց:

Աղբյուրը՝ այստեղ