Միացիր արևին, միացիր Solaron-ին

Բնական ռեսուրսների առկայությունը եղել և մնում են որոշիչ յուրաքանչյուր երկրի տնտեսական ներուժը բնորոշելու համար: Համաշխարհային տնտեսության զարգացման հիմնական կատալիզատորներից մեկը երկար ժամանակ հանածո վառելիքներն էին՝ նավթը, գազը, ածուխը: Մենք, ցավոք, չենք կարող պարծենալ նման էներգետիկ ռեսուրսներով, սակայն ի շնորհիվ Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի ոլորտում վերջին զարգացումների, այժմ մեզ համար հասանելի է առավել շահավետ, մատչելի և անսպառ բնական էներգիայի աղբյուրը՝ արևը:

Մենք ունենք արևային էներգիայի մեծ ներուժ՝ տարվա մեջ մոտ 300 արևային օր: 1մ2 հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կվտժ/մ2, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է տարեկան 1850 կՎտԺ/մ2 ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով: Սա նշանակում է, որ օգտվելով արևի բարիքներից, էլեկտրաէներգիայի ծախսերը կարող են նվազել տասնյակ անգամ: Արևին միանալու համար անհրաժեշտ է միայն տեղադրել արևային վահանակներ:

Մենք այն ընկերությունն ենք, որն իր ջանքերն ուղղել է արևն ավելի հասանելի դարձնելու կարևոր գործին: Solaron-ը միակն է Հայաստանում, որը Երևանի կենտրոնում բացել է նորարարական գործարան և զբաղվում է արևային վահանակների արտադրությամբ ու տեղադրմամբ: Եթե Դուք ուզում եք օգտվել արևի էներգիայից, ապա զանգահարեք +37410440055, +37443440455 հեռախոսահամարներով կամ այցելեք մեզ Արշակունյաց պող. 25/1 հասցեով: Մեր մասնագետների խորհրդատվությունը բացարձակապես անվճար է: Սիրով սպասում ենք: