Տիբեթյան լեռնաշղթայի Ցինխի գավառում կառուցվում է Gonghe անվանումով 298 կմ2 մակերեսով աշխարհի ամենախոշոր արևային էլեկտրակայանը։ Այն մոտ 5 անգամ ավելի մեծ է, քան ներկայիս Մանհեթենի շրջանը (Նյու Յորք քաղաքի թաղամաս): 42 չինական արևային ընկերություն արդեն հաստատել է 3450 ՄՎտ հզորություն սույն օբյեկտի տարածքում։ Տեղադրված արևային վահանակները զբաղեցնում են այնքան մեծ մակերես, որ չինական մեդիան արդեն իսկ այդ օբյեկտին «Կապույտ օվկիանոս» անվանում է տվել։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Gonghe արևային կայանը կկարողանա արտադրել բավարար քանակությամբ էլեկտրաէներգիա` 2.5 մլն բնակչություն ունեցող էներգիայի կարիքները հոգալու համար՝ Չինաստանի հինգ չինական մարզերում և ինքնավար շրջաններում` Քինգհայ, Գանսու, Շանհի, Նինչիա եւ Սինջյան: Այս հինգ շրջանների տարածքները գնահատվում են 3,08 մլն կմ2։ Արևային այգին ներառում է Longyangxia էլեկտրակայանը, որն անցյալ տարի ճանաչվել է աշխարհի խոշորագույն կայան: Այն բաղկացած է 4 միլիոն վահանակներից, որոնց ընդհանուր ծավալը կազմում է 850 ՄՎտ, ինչը կարող է ապահովել էլեկտրաէներգիայով մինչև 200 հազար ընտանիք:
Աղբյուրը՝ այստեղ։