Արևային էներգիայի փոխակերպման նոր տեխնոլոգիան, որը մշակվել է Hanergy չինական ընկերության կողմից, միանգամից սահմանել է երեք համաշխարհային ռեկորդ արևային վահանակների արտադրության ՕԳԳ-ի ոլորտում: Նոր տեխնոլոգիան կարտադրի արևային վահանակներով գործող անօդաչու թռչող սարքեր, տրանսպորտային միջոցներ և թվային սարքեր:
Hanergy ընկերության դուստր ընկերությունների`Alta Devices-ի, Solibro-ի և MiaSole-ի արտադրած երեք տեսակի վահանակները սահմանել են էներգիայի արդյունավետության համաշխարհային ռեկորդ: Սա GaAs միատարր արևային մոդուլ է, CIGS կրկնակի ապակյա արևային մոդուլներ և CIGS ճկուն սինտետիկ հիմքի վրա կառուցված արևային մոդուլներ, որոնք ունեն ռեկորդային էներգիայի փոխակերպման արդյունավետություն՝ 25.1%, 18.72% և 17.88% ՕԳԳ համապատասխանաբար:
Ընկերության ներկայացուցիչների կարծիքով, կիրառման հնարավորությունները «անվերջ» են, քանի որ տեխնոլոգիան կարող է օգտագործվել գրեթե բոլոր նորարարական ոլորտներում: Ինչպես վերը նշվեց, ընկերությունը նաև սկսել է թողարկել արևային վահանակներով գործող անօդաչու թռչող սարք։ Առանց վերալիցքավորման այն կարող է օդում մնալ 6-10 ժամ, մինչդեռ Li Ion մարտկոցներով հագեցած օդանավի շահագործման ժամանակը ընդամենը մեկուկես-երկու ժամ է:
Ակնկալվում է, որ առաջիկա երեք տարիների ընթացքում Չինաստանի արևային պարկի շուկան կավելանա մինչեւ $ 15.1 մլրդ-ով և լրացուցիչ խթան կհանդիսանա Չինաստանի տնտեսության աճի բարձրացման գործում։
Աղբյուր՝ այստեղ։