«Արևային էներգիայի արտադրությունը հենց տիեզերքում» տեսությունը վերջին շրջանում բավական մեծ հետաքրքրություն է ստանում աշխարհում, հատկապես՝ ԱՄՆ-ում՝ NASA-ի Satellite Power System Concept Development and Evaluation Program շրջանակներում իրականացվող ծրագրի շուրջ, որի սկիզբը դրվել է դեռևս 1980-ական թվականներին և որի նախնական արժեքը կազմել է 50 մլն ԱՄՆ դոլար։

«Տիեզերքում արտադրվող արևային էներգիայի» հայեցակարգը տիեզերական տարածությունում արևային էներգիայի արտադրությունն է և երկիր մոլորակին այն փոխանցումը։ Այն կարող է տեղի ունենալ ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին։ Երբ երկիր մոլորակի վրա ռեկտենուի (էլեկտրաէներգիայի ստացման համար հատուկ ալեհավաք) միջոցով  էներգիա է ստացվում, մենք կարող ենք այն հեշտությամբ բաշխել մեր սովորական մեթոդների հաշվին։

Աղբյուրը՝ այստեղ։