Թե ի՞նչ են մտածում արևային էներգետիկայի հեռանկարների, Սոլարոնի զարգացման  հնարավորությունների և ոլորտում այլ միտումների մասին «Այբ» դպրոցի շրջանավարտները, որոնք  ներկա պահին Սոլարոնում պրակտիկա են անցնում,  ներկայացվում է ստորև․

Նաիրա Խաչատրյան – «Այբ» դպրոցի շրջանավարտ, Սոլարոնի պրակտիկանտ, ներկա պահին ուսանում է Հայաստանի Ամերիկյան Համալսարանում՝ բիզնես-խորհրդատու մասնագիտական ուղղվածությամբ։

Ըստ նրա, Սոլարոնի՝ իբրև արևային էներգետիկայի ոլորտում ընկերության հաջողված հիմնական կողմ հանդիսանում է այն, որ Սոլարոնն այն բացառիկ ընկերություններից է, որի շնորհիվ ներդրվել է  արևային վահանակների արտադրության մշակույթը մեր երկրում։ «Այդ առումով, ամենակարևոր ձեռքբերումներից և հաջողություններից մեկը հենց դա է, որ ունենք տեղական արտադրող՝ արտադրամաս՝ ի դեմս Սոլարոնի՝ իբրև առաջին և դեռևս միակ արևային վահանակներ արտադրողը Հայաստանում։ Ավելին, այն ներկայացնում է բարձորակ արտադրանք, որի որակական չափանիշները չեն զիջում արտասահմանյան բարձրակարգ արևային վահանակների որակական չափանիշներին», – կարծում է պրակտիկանտը։

Նաիրայի կարծիքով, Սոլարոնի դեռևս հիմնական բացերից մեկը մեծ ճանաչվածություն ձեռք բերելն է ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս, ինչը, ըստ  իր խոսքերի, ժամանակի խնդիր է․ «Հաշվի առնելով այն ժամանակակից բարձր տեխնոլոգիաները և որակապես բարձր նշանակության արտադրանքը, որն ընկերությունն արտադրում է և տրամադրում շուկային, կնպաստի նրան, որ շուտով Սոլարոնի մասին կլսեն նաև առաջատար զարգացած երկրներում», – նշում է Նաիրան` առաջարկելով Սոլարոնի զարգացման համար անհրաժեշտ այլընտրանքային տեխնոլոգիաներ հիմնել։

«Սոլարոնում ես վերցրեցի և ուսումնասիրեցի արևային վահանակների կիրառումն արտասահմանյան երկրներում։ Օրինակ, ինչպե՞ս այլընտրանքային եղանակներ ստեղծել, օրինակ, ինչո՞ւ մենք հեռախոսը կամ համակարգիչը չենք լիցքավորում արևային վահանակներով, քանի որ մենք ունենք դրա կարիքն ամենուր», – հավելում է նա՝ ավելացնելով, որ Հայաստանն այդ առումով հսկայական պոտենցիալ ունի, որը պետք է կիրառել հնարավորինս բազմակողմանի, հատկապես, երբ նորարարական մոդելների ի հայտ գալը պայմանավորված է աշխարհում արագ ընթացող տենդենցների և զարգացումների հետ, որոնցից Հայաստանը առձեռն չպետք է մնա։

Սոլարոնում պրակտիկա անցնելու ժամանակ Նաիրան հասկացել է, թե ինչքան մեծ պոտենցիալ կա հայկական շուկայում, իսկ Սոլարոնը, ըստ նրա, դրա զարգացման ամենակարևոր կրողներից մեկն է, որը կարող է և տրամադրում է մարդկանց  ամենաարդյունավետ և ամենաորակյալ արտադրանքը։ Պրակտիկանտի կարծիքով, այս ոլորտի հիմնական խնդիրներից մեկն արևային վահանակներով մեծ տարածություններ զբաղեցնելու հիմնահարցն է, որից էլ տուժում է արևային վահանակի ՕԳԳ-ն։ Այդ առումով, տուժում է նաև Հայաստանը․ «Եթե կարողանանք մշակել նոր տեխնոլոգիաներ, քիմիական կամ ֆիզիկական ինժիներիայում նոր ձեռքբերումներ արձանագրենք, ինչպես նաև հիմնենք համապատասխան լաբարատորիաներ, ունենալով այնպիսի թիմ, ինչպիսին կա Սոլարոնում, ապա դրանից կօգտվի միայն համաշխարհային գիտությունը», – նշում է նա՝ ավելացնելով,  որ Հայաստանում այդ ամենի նախադրյալները կան․ պարզապես պետք է ճիշտ կիրառել։  «Սոլարոնի միջոցով իմ մեջ ստեղծագործական սերը բարձրացավ, մեծացավ հետաքրքրությունը գիտության նկատմամբ, բավական մեծ գիտելիքներ և տեղեկատվություն ձեռք բերեցի, ինչը, վստահ եմ, պետք է զարգացնել», – ընդգծում է նա։

Սառա Կոստանդյան – «Այբ» դպրոցի շրջանավարտ և Սոլարոնի պրակտիկանտ, ապագայում ՏՏ ոլորտի մասնագետ։

Ըստ նրա, Սոլարոնի ձեռքբերումների հիմնական առավելությունը կայանում է նրանում, որ արևային վահանակների պատրաստման դեպքում ստացվում են տեխնիկապես և տեխնոլոգիապես բարձր  որակական արտադրանք՝ հատկապես էլեկտրաէներգիայի մատուցման տեսանկյունից։ Նրա կարծիքով, այլ կազմակերպությունները, որոնք ներկրում են արևային վահանակներ և այլ պարագաներ այլ երկրներից, դեռևս չեն ապահովում այդ բարձր որակը և հետևաբար նման երաշխիքներ էլ շատերը չեն տրամադրում։

«Հայաստանն իր աշխարհագրական դիրքով արևային էներգիայի զարգացման բավական նպաստավոր պայմաններ ունի, – կարծում է Սառան, – որը թեպետ բավարար մակարդակով չի կիրառվում, ինչի հիմնական պատճառը դեռևս ցածր տեղեկատվության պակասն է հանրության շրջանում։ «Թերևս բացառիկներից մեկը՝ Սոլարոնն այն ազդակն է, որ իր հնարավորությունների շրջանում իրազեկում է հանրությանն այս հիանալի էլեկտրաէներգիայի աղբյուրի հրաշքի մասին, սակայն դեռևս տեմպերը բարձր չեն, ինչը կարծում եմ, ամեն ինչ դեռ առջևում է», – վստահեցնում է Սառան։

«Սոլարոնում այնպիսի աշխատանքային անձնակազմ է, որը մոտիվացնում է և փոխանցում է ստեղծագործական նոր շունչ, մտքեր և ազդակ՝ ոլորտի վերաբերյալ առավելագույնս տեղեկանալու, նոր գիտելիքներ ձեռք բերելու ուղղությամբ», –  իր տպավորությունների մասին է կիսվում պրակտիկանտը՝ մաղթելով ընկերությանը նորանոր հաջողություններ և առաջընթաց։

Տիգրան Հովհաննիսյան – «Այբ» դպրոցի շրջանավարտ, Սոլարոնի պրակտիկանտ, ներկա պահին ԵՊՀ ուսանող՝  իրանագիտություն մասնագիտական ուղղվածությամբ։

Կարևորելով ոլորտի դերն ու նշանակությունը հասարակության գրեթե բոլոր ենթակառուցվածքներում՝ Տիգրանը նշում է, որ ավելի նպատակահարմար կլիներ, որպեսզի Սոլարոնը, ինչպես նաև շուկայի այլ առաջատարներ մեծացնեին արտադրանքի բազմազանությունը սպառողների շրջանում, որի համար պետք է առավելապես նոր մտահաղացումներ և ներդրումներ։ «Սոլարոնը, ունենալով մեծ պոտենցիալ, մեծ հնարավորություններ ունի նաև մոտակա ապագայում իր ուրույն տեղը զբաղեցնել արդեն իսկ արտասահմանյան շուկաներում, հատկապես՝ մեծ սպառողների շրջանում, ինչը վստահ եմ շուտով այդ մասին զգացնել կտա», – հանրագումարում է պրակտիկանտը;